Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

18 հուլ 2018 21:40

Որ հիվանդությունների դեպքում ծնողները կզրկվեն ծնողական իրավունքերից

Վաղը կառավարության նիստում սահմանվելու է այն քրոնիկ հոգեկան հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունք­ներից: Այդ հիվանդությունների դեպքում երեխայի որդեգրումը կարող է վերացվել: Այս որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Նախագիծը զեկուցվող է:
Հիվանդությունների ցանկը ներկայացնում ենք ստորեւ.
Դեմենցիա (թուլամտություն բոլոր տեսակները) F00-03
Օրգանական ամնեստիկ համախտանիշ` չպայմանավորված ալկոհոլով կամ հոգեներգործուն նյութերով F04
Դելիրիում` չպայմանավորված ալկոհոլի կամ այլ հոգեներգործուն նյութերի գործածմամբ F05
Օրգանական հալյուցինոզ, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F06.0
Օրգանական կատատոնիկ խանգարում F06.1
Օրգանական զառանցական (շիզոֆրենանման) խանգարում, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F06.2
Անձի օրգանական խանգարում, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F07.0
Անձի և վարքի օրգանական այլ խանգարումներ` պայմանավորված գլխուղեղի հիվանդությամբ, վնասվածքով և ֆունկցիայի խանգարումով` հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F07.8
Շիզոֆրենիա, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող և/կամ կայուն դեֆեկտով F20
Շիզոտիպային խանգարում, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F21
Խրոնիկական զառանցական խանգարումներ, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F22
Ինդուկցված զառանցական խանգարում, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F24
Շիզոաֆեկտիվ խանգարումներ, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F25
Այլ ոչ օրգանական փսիխոտիկ խանգարումներ, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F28
Երկբևեռ աֆեկտիվ խանգարում, ծանր դեպրեսիվ էպիզոդ` առանց փսիխոտիկ ախտանիշների, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F31.4
Երկբևեռ աֆեկտիվ խանգարում, դեպրեսիվ էպիզոդ` փսիխոտիկ ախտանիշներով, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F31.5
Երկբևեռ աֆեկտիվ խանգարում, խառը բնույթի ընթացիկ էպիզոդ` հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F31.6
Հետադարձ դեպրեսիվ խանգարում, ընթացիկ էպիզոդ ծանր աստիճանի` առանց փսիխոտիկ ախտանիշների F33.2
Հետադարձ դեպրեսիվ խանգարում, ընթացիկ էպիզոդ ծանր աստիճանի` փսիխոտիկ ախտանիշներով F33.3
Անձի և վարքի խանգարումներ` հասուն տարիքում ընթացող, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) դեկոմպենսացիաներով F60-69
Թեթև աստիճանի մտավոր հետամնացություն` վարքի նշանակալի  խանգարումներով F70.1
Չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն F71
Ծանր աստիճանի մտավոր հետամնացություն F72
Խորը մտավոր հետամնացություն F73

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր