ՀՀ վարչապետը՝ թոշակների ու աշխատավարձերի բարձրացման մասին

Հարցին՝ երբ կարող են բարձրանալ թոշակները, Փաշինյանն ասաց, որ այժմ կառավարությունն աշխատում է 2019 թվականի բյուջեի վրա, վարում է քննարկումներ:
Վարչապետը նշեց՝ այս օրերին ամեն օր կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են բացահայտվում. «Գումարներ են գեներացվում, հետևաբար, պետք է որոշակի փուլում դրանք ամփոփվեն, որպեսզի պետական պարտքը չավելացնենք, որի չափը հասել է ամենավերին սանդղակին»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նկատեց՝ այս փուլի ամենակարևոր ախտորոշումն է, թե ինչ վիճակում է մեր երկիրը. «Ես նույնիսկ իմ ամենասուր ընդդիմադիր ելույթներում ինձ թույլ չէի տալիս համարձակվել մտածել, որ երկրում կոռուպցիսն կարող է լինել մեր բոլորի ամենավառ երևակայությունից անդին: Սա իրողություն է, որը պետք է արձանագրենք: Այսօր Հայաստանում կոռուպցիայի և չարաշահումների դեմ պայքարն այնպիսի ծավալներ է ստացել, որ այդ ծավալներով սկսում է ընդգրկել ավելի ու ավելի մեծ թվով մարդկանց, և բախվել նույնիսկ այն մարդկանց շահերի հետ, ովքեր ծափահարել են հեղափոխությանը»,- հայտարարեց վարչապետը: