Կոտայքում բախվել են «Nissan»-ն ու «Mitsubishi»-ն, դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում          Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու       Պատերազմի դեպքում իրանցի պաշտոնյան սպառնացել է «սրբել, տանել» Ալիևի ռեժիմը, որը համագործակցել է Իսրայելի հետ 12-օրյա պատերազմում    

27 հուլ 2018 17:08

Գազի Հովոյի տղան ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Հովհաննես Ղազարյանի (Գազի Հովո) որդին՝ Արտաշատի ՋՕԸ-ի պետ Արթուր Ղազարյանը  ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից:Արթուր Ղազարյանի ազատումը եղել է նոր իշխանությունների պահանջը, քանի որ նա սերտ կապված էր նախկին իշխանությունների հետ և ակտիվ մասնակցել էր հեղափոխության մասնակից քաղաքացիների ահաբեկմանը:
Արթուր Ղազարյանի պաշտոնանկությունից հետո ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ջրային պետական կոմիտեն իր պաշտոնական կայքում մրցույթ է հայտարարել «Արտաշատ»  ջրօգտագործողների  ընկերության  տնօրենի  թափուր  պաշտոնը  զբաղեցնելու  համար  մրցույթ: Հայտերի ընդունման վերջնաժամկետն  օգստոսի 15-ը: Մրցույթն անցկացվելու է 2018 թվականի սեպտեմբերի 5-ին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր