Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք          Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում       Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից    

30 հուլ 2018 12:25

Մե՛կ է, ո՛ւր էլ հանգչեմ, ո՛ր մի գերեզմանում, Ես ձեր դատաստանին լինելու եմ ներկա

Մե՛կ է, ո՛ւր էլ հանգչեմ, ո՛ր մի գերեզմանում,  Ես ձեր դատաստանին լինելու եմ ներկա  Բոգդան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երեկ գիշեր Սիլվա Կապուտիկյանի հոգին խաղաղություն գտավ, թե անեծքն ի կատար ածվեց, չգիտեմ... Բայց պատմական էլ չէ է, միստիկ օրեր ենք ապրում, մենակ Աստված խաղաղության և բարօրության մեջ պահի ազգս հայոց, և կապուտիկյանական անեծքը չդառնա պատուհաս ողջ ազգիս գլխին...

Ես չեմ ապրում արդեն ու ես չեմ էլ մեռնում, 
Եվ իմ չմեռնելը տևելու է երկար, 
Ո՛ւր էլ լինեմ` տանը, դրսում, հեռաստանում, 
Ես ձեր դատաստանին պետք է լինեմ ներկա:

Դուք, փոքր ու մեծ տերեր, այրեր դուք ապիկար, 
Առաջնորդներ չնչին ու կեսկատար, 
Ստոր ձեր տեսակին ստորոտն էր հարմար, 
Դուք եղծությամբ, ստով հասաք կատար:

Մտքի ընտրյալներին դուք դարձրիք ծառա
Ու դարձրիք պատանդ, հլու ընտրազանգված, 
Մի պարկ փուտ ալյուրով մարդկանց խիղճը առաք, 
Դուք` փչացած վաղուց` փչացրեցիք նրանց:

Ու լլկեցիք հոգին ու փշրեցիք նորից
88-ի հրաշք ժողովրդին.
Ստիպեցիք լքել հայրենիքը, որին
Արյուն էին տվել, կյանք ու որդի:

Իսկ նա, որ ստրուկին ճզմեց իր մեջ, ելա՛վ,
Հանուն պատվի, պարտքի, եկավ հրապարակ, 
Զորքով, փշալարով շուրջկալեցիք նրան
Ու ջանացիք ջարդել ոտքերի տակ…

Օ՜, խաղատուն դարձած հայրենական մեր տուն, 
Ցեխերի մեջ ընկած մագաղաթյա մատյան, 
Կախաղանի սյունից կախված անկախություն, 
Մեր լույս երազների խավարակուռ պատյան:

Ես ի՞նչ, ի՞նչ խոսքերով նզովք կարդամ ու սաստ, 
Ձեզ, որ խուժդուժ կարգերն այս երկնեցիք, 
Ուր դուք դարձաք հեծյալ, ժողովուրդը` գրաստ, 
Օտարի դուռն ընկած մի մուրացիկ:

Եվ ես հայ բանաստեղծ, ի՞նչ սև բախտի արժանացա, 
Որ նզովքի խոսք եմ ասում… հային.
Հզոր ճախրից հետո այս անկումը տեսա
Եվ ապրեցի օրերն այս դիվային:

Ո՛չ, չեմ ապրում արդե՛ն ու ես չեմ էլ մեռնում, 
Իսկ թե - անեծք վերին - մնաք ինձնից երկար, 
Մե՛կ է, ո՛ւր էլ հանգչեմ, ո՛ր մի գերեզմանում, 
Ես ձեր դատաստանին լինելու եմ ներկա…

Սիլվա Կապուտիկյան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր