Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

30 հուլ 2018 13:26

Պատերազմ հնարավոր է ցանկացած ժամանակ, 24 ժամ եւ անկախ եղանակային պայմաններից.Գեներալ-լեյտենանտ

Պատերազմ հնարավոր է ցանկացած ժամանակ, 24 ժամ եւ անկախ եղանակային պայմաններից.Գեներալ-լեյտենանտԲաքվում վերջերս հայտարարել են, որ մոտ ապագայում նրանք պատրաստ կլինեն «ազատագրել տարածքները», սակայն նրանց դա թույլ չեն տվել անել որոշակի քաղաքական հանգամանքները:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի վերջին հայտարարությունը:
Գեներալ-լեյտենանտի կարծիքով, պատճառներից մեկը Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններն էին, եւ Բաքվում ցանկանում էին ընտրությունների ժամանակ քաոսից խուսափել: «Երկրորդ` Ռուսաստանում ընթանում էր Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, եւ Ադրբեջանը չէր ցանկանում տհաճ անակնկալ մատուցել Ռուսաստանին, քանի որ դա քաղաքական հետեւանքներ կունենար», - բացատրեց Տեր-Գրիգորյանցը:
Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են նախատեսվում, եւ Անկարայում ու Բաքվում որոշել են սպասողական դիրք զբաղեցնել, քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը շահագրգռված են, որ Հայաստանում իշխանության գան քաղաքական գործիչներ, որոնք պատրաստ են ղարաբաղյան հարցում Բաքվի միակողմանի զիջումներին գնալ:
Հարցին՝ արդյոք այս աշնանը Լեռնային Ղարաբաղի շփման գծում լուրջ սրացում հնարավոր է, Նորատ Տեր-Գրիգորյանցը պատասխանեց, որ դա հնարավոր է ցանկացած ժամանակ, 24 ժամ եւ անկախ եղանակային պայմաններից: Գեներալ-լեյտենանտը հիշեցրեց, որ Ադրբեջանը երկար ժամանակ խոսում է լայնածավալ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման մասին՝ փորձելով ահաբեկել հայկական կողմին: Նման բնույթի հաճախակի հայտարարությունները կարող են նվազեցնել հայկական կողմի զգոնությունը եւ, հետեւաբար, այն միշտ պետք է պատրաստ լինի՝ ցանկացած ժամանակ սպասելով հնարավոր հարվածի:
Հիշեցնենք, որ վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը այս աշնանը շփման գծում լարվածության սրացման հնարավորության  մասին էր հայտնել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր