Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

03 օգոս 2018 14:25

Քաղաքացին կոտրում է ձմերուկները հենց մաքսատանը.առաջարկել են «լավության կարգով» 3 ձմերուկ տալ իրենց(տեսանյութ)

Քաղաքացին կոտրում է ձմերուկները հենց մաքսատանը.առաջարկել են «լավության կարգով» 3 ձմերուկ տալ իրենց(տեսանյութ)Բագրատաշենի անցակետի աշխատակիցները չեն թույլատրել քաղաքացի Գևորգ Օհանյանին իր գնած 7 ձմերուկը տեղափոխել Հայաստան։
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Օհանյանը պատմեց, որ իրեն առաջարկել են «լավության կարգով» 3 ձմերուկ տալ իրենց, որպեսզի թույլատրեն մնացած 4-ը տանել իր հետ։
«Ասացին՝ 5 կգ է թույլատրվում, իսկ մեկ ձմերուկը 10 կգ է։ Ի՞նչ անեի՝ կեսը կտրեի, հետս բերեի՞։ 7 ձմերուկի համար վճարել եմ 3800 դրամի չափով գումար։ Ես իրենց առաջարկեցի ձմերուկները հետ տանել և իմ գումարը հետ վերցնել։ Նրանք ասացին՝ այդ 500 մետրը հետ գնալու համար նախարարությունից թույլտվություն է պետք։ Առաջարկեցի նաև՝ այդ ձմերուկները հյուրասիրել մեր քաղաքացիներին կամ անապահով ընտանիքի տալ։ Նրանք չցանկացան, որ ես այդ նպատակով օգտագործեմ, ես էլ չցանկացա իրենց տալ՝ կոտրեցի բոլոր ձմերուկները»,-ասաց Օհանյանը։
Նա նշեց, որ իր հետ անցակետի աշխատակիցները և քաղաքացիական հագուստով տղաները խոսել են գոռալով, ժարգոնով և նվաստացնելով, ստիպել են ջնջել տեսագրությունը, որը քաղաքացին տեսանկարահանել էր իր հետ այդպես խոսելու ընթացքում։
«7 հոգի շրջապատեցին ինձ՝ տեսնելով, որ նկարում եմ: Նրանցից երեքը քաղաքացիական հագուստով էին։ Նրանք քմծիծաղ տվեցին, երբ հարցրեցի՝ ո՞ւմ բողոքեմ կամ ո՞ւմ դիմեմ։ Ինձ ասացին՝ պարտավոր ես օրենք իմանալ, բայց եթե ես օրենք իմանայի, իրավաբան կաշխատեի»,-հավելեց Օհանյանը։
ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ՊԵԿ-ի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը ասաց, որ մինչև 50 կգ ներմուծման դեպքում մաքսային վճարներ չկան, իսկ 5կգ-ից ավելի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել սննդի անվտանգության տեսչության կողմից տրամադրված ֆիտոսանիտարական սերտիֆիկատ:
Նշենք, որ նախկինում էլ նման դժգոհություն եղել է կապված ձմերուկի ներկրման ընթացքում սահմանված համապատասխան օրենսդրական կարգավորումների հետ:

Lurer.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր