Ղազախստանից եւ Ռուսաստանից արգելե՞լ են գումար փոխանցել Հայաստան

Ընդամենը մեկ բանկ է գտել, որը համաձայնել է, այն էլ՝ առավելագույնը 1000 դոլարի չափով, բայց հաջորդ օրը այդ 1000 դոլարն էլ է արգելվել։ Արդյոք Ղազախստանի բոլոր քաղաքներո՞ւմ է գործում այս արգելքը, դժվար է ասել, բայց կոնկրետ Պավլոդարում արդեն մի քանի օր այս վիճակն է։ Նմանատիպ պատկեր է նաեւ Ռուսաստանի Դաշնությունում։ Մասնավորապես, ՌԴ Օմսկ քաղաքում բնակվող հայ գործարարներից մեկն էլ մեզ պատմեց, որ ինքն էլ է կանգնել ՌԴ-ից Հայաստան դրամական փոխանցումներ կատարելու խնդրի առաջ։
Ի տարբերություն Ղազախստանի, սակայն, ՌԴ-ն արգելել է 50 հազար ռուբլուց ավելի գումարի փոխանցումը Հայաստան։ Ընդ որում, մեզ ասացին, որ Հայաստան գումար փոխանցողներին մանրակրկիտ «հարցաքննում» են, պարտադրում դեկլարացիա լրացնել, թե ում են այդ գումարը փոխանցում, ինչ նպատակով եւ այլն։
Մենք դիմեցինք ԱԳՆ եւ Կենտրոնական բանկ՝ այս տեղեկության վերաբերյալ որեւէ մեկնաբանություն ստանալու։ Երկու կառույցից էլ մեզ ասացին, որ նման տեղեկություն չունեն։