Եթե ձմերուկ ուտելուց հետո ուռչում եք, դիմեք բժշկի . ո՞ր հիվանդությունների մասին են վկայում ձմերուկ ուտելուց հետո այտուցները

«Եթե մարդը ձմերուկ ուտելուց հետո ուռչում է, նա պետք է բժշկի դիմի, հնարավոր է, որ նա սրտի կամ երիկամների հետ կապված խնդիրներ ունի»,- ասել է Տյաժելնիկովը։
Նա նշեց, որ ձմերուկը պետք է զգուշությամբ օգտագործել շաքարային դիաբետով, աղեստամոքսային տրակտի հիվանդություններով, երիկամներում քարեր առաջացնելու կամ ունենալու հակում ունեցող մարդկանց, միզասեռական համակարգի, սրտի աշխատանքի խանգարումներով, հղիներին։
«Ձմերուկը լավ հագեցնում է ծարավը, հարուստ է B և այլ վիտամիններով, պարունակում է անհրաժեշտ հանքանյութեր, բջջանյութ: Սա լավ ամառային լիցքավորում է մեր օրգանիզմի համար: Բայց ամեն ինչ օգտակար է չափավոր քանակությամբ: Ձմերուկին պետք է վերաբերվել ինչպես աղանդերի և ուտել մեկ բաժին: Ձմերուկը չի կարելի ուտել սոված փորին, ավելի ճիշտ է այն օգտագործել հիմնական սնունդից հետո և քնելուց մի քանի ժամ առաջ՝ միզամուղ ազդեցության պատճառով»,- հավելեց բժիշկը։