Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

11 օգոս 2018 10:18

Իսրայելական զենք արտադրող ընկերությունը ցանկանում է Ադրբեջանին դրոններ մատակարարողին վերագնել

Իսրայելական զենք արտադրող  ընկերությունը ցանկանում է Ադրբեջանին դրոններ մատակարարողին վերագնելԻսրայելական զենք արտադրող «Rafael» ընկերությունը եւ գործարար Ավիխալ Ստոլերոն առաջարկել են ընկերությանը գնել «Aeronautics Defense Systems»-ը, որը ներգրավված էր կենդանի թիրախների փորձարկմամբ սկանդալի մեջ՝ Ադրբեջանի խնդրանքով փորձելով հարձակվել Հայաստանի դիրքերի վրա:
«Aeronautics Defense Systems» ընկերությունը հայտարարել է, որ քննարկում է 117 միլիոն դոլարով գնելու առաջարկը: Գնման դեպքում դրոններ արտադրող Aeronautics-ը կդառնա մասնավոր ընկերություն, հաղորդում է Haaretz- ը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Իսրայելի ոստիկանությունը  հետաքննություն էր սկսել ընկերության դեմ: Օգոստոսին Aeronautics-ը զրկվեց Orbiter 1K drones-ը «կարեւոր հաճախորդին» արտահանելու արտոնագրից:
 «Times of Israel» հոդվածում նշվում է, որ որպես կանոն, իսրայելական ռազմական ձեռնարկությունները չեն անվանում հաճախորդներին: Այնուամենայնիվ, հայտարարությունից կարելի է հասկանալ, որ հաճախորդը Ադրբեջանն էր: Իսրայելական հրատարակությունը նաեւ ընդգծում է, որ անցյալ տարի Ադրբեջանը ավտոբուսի վրա հարձակման ժամանակ, ինչի արդյուքնում 7 հայ էր սպանվել, օգտագործել է Harop՝ իսրայելական արտադրության անօդաչու կամիկաձե:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր