Փաշինյանի եւ Օսիպյանի նախազգուշացումը՝ կարևոր քայլ ընտրություններից առաջ

Ովքե՞ր են փորձելու գնել ձայներ եւ աշխատել հին մեթոդներով։ Նախկին իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն Երեւանի ավագանու ընտրություններին չի մասնակցելու, սակայն տեղեկությունների համաձայն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին։ Քաղաքական ասպարեզից հեռացել է Սերժ Սարգսյանը, ով երկու տարի անընդմեջ ընտրակեղծիքների միջոցով «հաղթել» է ընտրություններում։ Երրորդի հեռացմամբ, սակայն վերադարձել է երկրորդ նախագահը։ Ռոբերտ Քոչարյանը, ով ներկայումս գտնվում է անազատության մեջ, մամուլի հրապարակումների համաձայն ուժեղացնում է թիմը։ Որոշ ուժեր էլ մոբիլիզացվել են Քոչարյանի շուրջ, ով կալանավայրից իշխում է նրանց վրա։ Այդ շարքին են դասվում ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, ովքեր Քոչարյանի կալանավորումը եւ հետագա զարգացումները ցավոտ ընդունեցին։
Առաջիկա ընտրությունները խիստ կարեւոր են Նիկոլ Փաշինյանի համար։ Ընտրական գործնթացները ժողովրդավարական չափորոշիչներով անցկացնելու համար հարմար նախապայմաններ են ստեղծվել։ Այս մասին հայտարարել է նաեւ ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Հայաստանի ոստիկանությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ սկսել է ընտրական ցուցակների ճշգրտման աշխատանքները: «Ցուցակներում անճշտությունները պետք է հասցվեն նվազագույնի կամ վերացվեն»,- օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Իսկ փաստը, որ նախկինում ոստիկանությունը անուղղակիորեն ազդել է ընտրական պրոցեսների վրա, գաղտնիք չէ։ Հիմա երկրում իրավիճակ է փոխվել եւ դատելով Փաշինյանի եւ Օսիպյանի հայտարարություններից կարելի է ենթադրել, որ ընտրություններում հնարավոր կլինի իրականում գրանցել մեկ քայլ առաջընթաց։
Irakanum.am