Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

13 օգոս 2018 15:12

Շանթ Հարությունյանի ազատ արձակումը «հականազարբաևական» և «հակալուկաշենկոյական» քայլ է. Ազատ Արշակյան

Օգոստոսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու  ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներում չի շնորհել Շանթ Հարությունյանին ասաց.
«Շանթ Հարությունյանի ազատ արձակումը «հականազարբաևական» և «հակալուկաշենկոյական» քայլ է: 

Ընդ որում, ըստ Արշակյանի, Հայաստանը շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միության վասալը:
«Նիկոլ Փաշինյանն ազատ կարձակի Շանթին, որպեսզի Պուտինը հայտարարի, «թե այս ի՞նչ եք դուք անում»,- ասաց Հարությունյանը` հավելելով, որ «Սասնա ծռեր» խմբից միայն Շանթ Հարությունյանն է ազատության իսկական կողմնակից եղել, և Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն:

Արշակյանն ընդգծեց, որ Շանթ Հարությունյանի բանտում մնալը հստակ ցույց է տալիս, որ Հայաստանը «հավատարիմ է Նազարբաևին եւ Լուկաշենկային»: «Դուք նկատե՞լ եք, որ ներկայիս պաշտոնյաները չեն օգտագործում «անկախություն» բառը: Փոխարենը նրանք օգտագործում են «ինքնիշխանություն» բառը»,- եզրափակեց Արշակյանը:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման՝ ոստիկանների վրա կրակելու և նրանց վիրավորելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր