Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

20 օգոս 2018 10:19

25 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալի բացահայտումը.խոշտանգել են ցուցմունք կոռզելու համար

25 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալի  բացահայտումը.խոշտանգել են ցուցմունք կոռզելու համար
Չափահասության շեմը նոր հաղթահարած Վահագ Մարուքյանը չէր պատկերացնում, որ իր կյանքը կվերածվի քաոսի: Արդեն 25 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալն երազում է ազատության մասին:
Վահագ Մարուքյանի եղբայրը`Հուսիկ Մարուքյանը  ScanNews.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ ողբերգության մանրամասներին:
Կատարվածի պաշտոնական ձևակերպումը այսպիսին է` ավազակային հարձակման ժամանակ, փոխադարձ կրակահերթի հետևանքով, Վանաձորի ռազմական ոստիկանության պետի սպանության համար մեղադրվել է խմբի անդամներից միայն 18 ամյա Վահագն Մարուքյանը: Մարուքյանը Գերագույն դատարանի վճռով դատապարտվել է մահապատժի, սակայն նախագահՌոբերտ Քոչարյանը որոշեց «ներում» շնորհել մահապատժի դատապարտվածներին  և մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ:
Վահագն Մարուքյանին վիճակված էր անցնել դաժան փորձության միջով: 18 ամյա տղան չէր ընդունում իր հանցանքը, այն է` մարդ չի սպանել, միայն ավազակային հարձակման մասնակից է եղել: Վահագնին խոշտանգել են ու դաժան ծեծի արդյունքում կորցրել է առողջությունը: Նա արդեն 5 տարի գամված է հաշմանդամության սայլակին և նոր իշխանությանն է դիմում խնդրանք-պահանջով` վերականգնել արդարությունը և թույլ տալ, որ 25 տարի անց տուն վերադառնա:
Վահագնը ցավում է, որ իրենց չմտածված արարքի պատճառով զոհեր են եղել: Եղբայրը նշում է, որ Վահագն էլ «զոհ» էր ու նրա խորտակված կյանքն այլևս հնարավոր չի փոխել, գոնե թող ազատ արձակեն, որ խնամող ունենա:
Նշենք, որ խմբի մյուս տղաները դատապարտվել են միայն ավազակային հարձակման համար:
Վահագն Մարուքյանը դատապարտվել է մեկ մարդու ցուցմունքով` ոստիկանության պետի տեղակալը հավաստել է, որ կրակողը Վահագն է եղել, չնայած շատ մութ է եղել ու հնարավոր չէր այդքան ճշգրիտ տարբերակել մարդուն:
Նշենք, որ դատավճռի հիմքում դրվել է նաև Վահագն Մարուքյանի ինքնախոստովանական ցուցմունքը:
Վահագն իր գրած բաց նամակներից մեկում նշել է, որ իրեն խոշտանգել են, որ չգործած հանցանքի համար պատասխան տա.« Եկան ասեցին՝ Վահրամ Խորխոռունին իրա շքախմբով եկել ա ու հրաման ա տվել, որ եթե չի ասում, որ ինքն ա, ուրեմն քաղմասից հանեք ու խփեք: Առավոտ գիշերով հանեցին դռան դեմը, հրեցին ու կրակեցին հետևիցս: Հիմա էլ գնդակը մարմնիս մեջ ա: Դրանից հետո ասեցի՝ ինչ կասեք, էն էլ կգրեմ: Ու իմ վրա վերցրեցի սպանությունը: Էլ ուրիշ ճար չունեի»:
Եղբայրը փաստում է` բարեբախտաբար գնդակը դեռ Վահագնի մարմնի մեջ է. «Դատարանում նշել են, որ գուցե Վահագնը վիրավորվել է դեպքի ժամանակ, բայց դա այդպես չէ, քանի որ նա բերման է ենթարկվել առողջ վիճակում և տեղափոխվել է Վանաձորի ոստիկանության կենտրոնական բաժանմունք, երեք օր պահվել է բաժանմունքում: Այդ ժամանակ Անդրանիկ Միրզոյանը եղել է ՀՀ հատուկ կարևորագույն գործերով քննիչը և նրա կարգադրությամբ են Վահագնին դուրս հանել ու կրակել վրան: Այդ ժամանակ ներկա է եղել նաև Վանաձորի Ոստիկանության պետ` Արամ Նազարյանն և Ռազմական ոստիկանության զոհված պետի տեղակալ Շահում Տիգրանյանը, որից հետո արնաքամ լինելու պատճառով Վահագնին տեղափոխել են զորամասի հոսպիտալ, որտեղ հետազոտությունը ցույց է տվել, որ գնդակը մարմնում է: Բժիշկը վիրահատություն է առաջարկել, սակայն ոստիկանները պահանջել են վիրահատությունից անիմիջապես հետո տեղափոխել ոստիկանության բաժանմունք: Առավոտյան եղբայրս  տեղափոխվել է Նուբարաշեն ՔԿՀ: Վահագնը հույս է ունեցել, որ Գերագույն դատարանում արդարադատությունը կբացահայտի դեպքի մանրամասները, սակայն չնայած այն հանգամանքին, որ մահացածի կինը դատարանում փաստում է, որ չի հավատում, որ ամուսնուն սպանել է 18 ամյա Վահագը և վերջինս հայտարարում է, որ ինքը չի սպանել, այնուամենայնիվ Ռազմական ոստիկանության պետի տեղակալ Շահում Տիգրանյանը պնդում է, որ կրակել է Վահագ Մարուքյանը: Նշեմ, որ դեպքի վայրում Շահում Տիգրանյանը բազմաթիվ կրակոցների (19 հրազենային փամփուշտ) արդյունքում սպանել է Վահագնի գործով ընկերոջը` Ռոբերտ Օհանյանին (Տխուր): Վահագնը դատարանին հարցրել է` Տիգրանյանը ինչո՞ւ սպանեց հենց Ռոբերտին և ոչ թե ինձ: Նա դատավորին հայտնել է, որ կտտանքների է ենթարկվել ու քաղմասից հանելուց հետո  կրակել են իր վրա: Վահագնը հարցրել է` ի՞նչ փախուստի մասին է եղել խոսքը և ո՞նց է քաղմասում «Մակարովի » գնդակը հայտնվել իր մարմնի մեջ: Վահագնը նկատել է, որ Տիգրանյանի վրա գրանցված զինատեսակը եղել է «Կալաշնիկով» ինքնաձիգ, սակայն նշում են, որ ինքը վիրավորվել է «Մակարով» ատրճանակի փամփուշից: Ինչի կալաշնիկովը Մակարովի փամփուշտ է կրակո՞ւմ»:
Վահագն Մարուքյանը վստահ է, որ ինքը դատվել է պատվերով և դատավորի խղճին չի իր կորսված կյանքը:
Վահագն Մարուքյանը 20 տարի պատժաչափը լրանալուց հետո պարբերաբար իր վճիռը բողոքարկել է տարբեր ատյաններում, սակայն դեռևս ցմահ դատապարտյալին ազատ արձակելու նախադեպ չկա:
Մարուքյանը համոզված է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կշտկի օրենքի բացը: Նա նամակներ է հղել վարչապետին և Արդարադատության նախարարին:
Հ.Գ Վահագն Մարուքյանի առողջական վիճակը ծանր է, սայլակին գամված դատապարտյալը դժվարությամբ է հոգում բնական կարիքները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր