Անօրինական ոչինչ տեղի չի ունեցել,մենք ոչ մի բողոք չենք ստացել.Օսիպյանը՝ Քոչարյանի տապալված մամուլի ասուլիսի մասին

Նրա խոսքով՝ ոստիկանության տրամադրության տակ եղած լուսանկարներն ու տեսանյութը խոսում են այն մասին, որ անօրինական ոչինչ տեղի չի ունեցել։ «Ամեն քաղաքացի ցանկացած վայրում կարծիք հայտնելու իրավունք ունի. իրավունք ունի օրենքի շրջանակներում միտինգներ ու բողոքի ցույցեր իրականացնել։ Սա, սակայն, չի նշանակում, որ բոլորը կարող են անել՝ ինչ ցանկանան և վկայակոչեն իմ խոսքերը՝ պետք է լինի օրենքի շրջանակներում։ Նույնիսկ եթե նրանց գործողություններն անօրինական են եղել, մենք ոչ մի բողոք չենք ստացել»,–հայտարարել է Օսիպյանը։