Ի՞նչ առողջական վիճակում է գտնվում Մանվել Գրիգորյանը

Ըստ տարածված տեղեկատվության՝ Մանվել Գրիգորյանի՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին բարձրաձայնել էր նրա փաստաբաններից Արայիկ Ալվանդյանը: Ալվանդյանն այսօր Shantnews.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն այդ լուրը չի տարածել, բայց Մանվել Գրիգորյանին «Արմենիա» ԲԿ տեղափոխել են:
Հարցին առողջական ի՞նչ վիճակում է Գրիգորյանը, Ալվանդյանը պատասխանեց.
«Ես վաղուց չեմ տեսել, բայց լավ վիճակում չէ: Փորձաքննություն է նշանակված, եզրակացությունը շուտով կլինի»,- ասաց փաստաբանը:
Հստակեցմանը, թե ինչ ասել է «շուտով», Ալվանդյանն արձագանքեց.
«Դա պետք է հարցնել դատաբժիշկներին»: