Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

07 սեպ 2018 13:38

Զինծառայողի առեղծվածային մահը. ռեժիսոր Արամ Շահբազյանը ներկա է եղել իր օպերատորի դիահերձմանը

Զինծառայողի առեղծվածային մահը. ռեժիսոր Արամ Շահբազյանը ներկա է եղել իր օպերատորի դիահերձմանըԳետամեջ գյուղի վերջին տներից մեկում սուգ է, դարպասի վերևում լույսը՝ օր ու գիշեր վառ: Հարևանները, բարեկամները մենակ չեն թողնում Արթուր Գևորգյանին ու նրա կնոջը՝ Ալվարդին: Մի քանի օր առաջ Արթուրն ու Ալվարդը  թաղել են որդուն՝ ժամկետային զինծառայող Վանիկին, ու հիմա շոկի մեջ են: «Ինձ թվում ա, էս ամենը, ինչ կատարվեց, իսկական չի, էկրանի մեջ ա երևում,- ասում է Ալվարդ Սարգսյանը,- չեմ հավատում, որ տենց բան ա եղել, ինձ թվում է, հիմա կգա, սպասում եմ»:
22 տարեկան Վանիկ Գևորգյանը, որն արդեն մեկ տարուց ավելի ծառայում էր Արցախի բանակում, սպանվել է Արցախի «Արա լեռ» կոչվող զորամասերից մեկում, խորհրդավոր հանգամանքներում:


Մարմինը հայտնաբերել են սեպտեմբերի երկուսի երեկոյան, կիսաքանդ շինության ներսում: Երիտասարդի վզին պարան է եղել փաթաթած: Խեղդամահ եղածի համար բնորոշ վնասվածքներ են հայտնաբերվել պարանոցին: Նախաքննության մարմինը նախնական վարկած է առաջ քաշել՝ ինքնասպանություն կախվելու միջոցով: Սակայն կախվածի համար անբնական, տարօրինակ դիրքում  է եղել Վանիկի մարմինը՝ ոտքերը գետնին:
Ինքնասպանության վարկածն այնքան անհավանական է թվում, որ Արցախի ՊԲ-ն զինծառայողի մահվան առթիվ տարածված հաղորդագրության մեջ հատուկ նշել է, որ մահը վրա է հասել «դեռեւս լրիվությամբ չպարզված հանգամանքներում»: «Կամանդիրի ասելով, երեխու հետույքը 15-20 սմ էր գետնից բարձր, ոտքերը գետնին ընկած են եղել, պարանը գցել է կիսաքանդ շինության պատուհանից, մարմինը եղել է նստած վիճակում: Ոնց կարա ինքն իրեն կախած լինի»,- պատմում է Վանիկի հայրը՝ Արթուր Գևորգյանը:
Ոչ նա, ոչ էլ զոհվածի մայրը չեն հավատում ինքնասպանության վարկածին: «Իմ տղան աշխույժ, ուրախ, ոչ մի պրոբլեմ չուներ: Շատ գոհ էր ծառայությունից: Ասում էր՝ շատ նորմալ ա, շատ լավ ա: Եթե մի բան լիներ, ինտոնացիայից կզգայի»,- ասում է Արթուր Գևորգյանը: Որդու թաղման օրը Արցախի զորամասից ժամանած սպաներից նա չի կարողացել բացատրություն ստանալ, թե ինչ է պատահել որդու հետ: «Մենք էլ չենք պատկերացնում, ինչ է եղել»,- ասել են նրանք: Հայտնել են նաև, որ դեպքի վկաներ չկան:
«Չեմ պատկերացնում, որ դա կարող էր լինել: Նա շատ ուժեղ էր, նրան հեշտ չէր կոտրել: Եթե ինքնասպան է եղել, ուրեմն, ինչ որ ժամանակ էր պետք, որ նա հասներ այդ վիճակին, մարդու մոտ դա պետք է լինի վերջին քայլը»,- վրդովվում է մայրը:
Վանիկ Գևորգյանը հաղթանդամ, բարձրահասակ երիտասարդ էր: Ֆիզիկապես ամուր: Զորամասում նա վարորդ էր աշխատում: «էներգիայով հարուստ, կյանքը մեջը եռում էր, ինքն անընդհատ շտապում էր, շտապում, երևի, գիտեր որ սենց կարճ պետք է լինի իր կյանքը»,- ասում է մայրը, նաև հիշում որ որդին սպորտսմեն է եղել, մարտարվեստների է տիրապետել, այդ թվում դյուդոյի, նրան ընկճել, կամ կռվի մեջ հաղթելը շատ դժվար կլիներ:


«Երևի, տղայիս սպանել են, բայց ուժները չի պատել բարձրացնեն վերև, ոտքերը թողել են գետնին»,- փորձում է գուշակել Ալվարդը: Վանիկը թատերական ինստիտուտն էր ավարտել, օպերատորական բաժինը: Աշխատում էր հայտնի ռեժիսոր Արամ Շահբազյանի հետ:
«Ես կհավատայի, եթե ասեին, որ Վանիկի պատճառով 5 հոգի կախվել են, բայց որ Վանիկն ա կախվել, էդ աբսուրդ ա»,- ասաց Forrights.am- ին Արամ Շահբազյանը: Նա ներկա է եղել երիտասարդ զինվորի դիահերձմանը: Պատմում է.
«Բռնության հետքեր չկային, բայց վզին «տուկի» թել է եղել, իսկ դա կտրող թել է: Միակ բանը, որ բժիշկներն ասում էին՝ գործողությունն արվել է կենդանության օրոք: Շատ կասկածելի է դիրքը, որում նրան գտել են: Ցանակած խեղդվող պրոցեսի որոշակի պահից սկսած փորձում է իրեն փրկել:
Վանիկի ոտքերը կպած են եղել գետնին: Նա կարող էր վեր կենալ, կանգնել, կամ պպզել ու փրկվել: Դրա համար ինձ էս ամենը միստիկա ու աբսուրդ է թվում: Բռնության հետք չկա, բայց չի բացառվում, որ պրոցեսի ժամանակ վկաներ են եղել այնտեղ»:
Վանիկի հարազատները հավատում են, որ քննիչները կբացահայտեն իրենց որդու մահվան առեղծվածը:
forrights.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր