Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ    

07 սեպ 2018 18:16

Փողոցների տեսնակարահանումը խստացվելու է

Առաջիկայում փողոցների տեսնակարահանումը խստացվելու է: Տեղադրվելու է մինչեւ 2 հազար հատ նոր տեսախցիկ: Այս տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին փոխանցել էին ոստիկանության աղբյուրները: Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ՀԺ-ի հետ զրույցում չի հերքել տեղեկությունները:
«Այդպիսի մի ծրագիր կա, որ պարեկային ծառայության անցնելով՝ կառավարությանը նմանատիպ առաջարկություն ներկայացնենք: Սա արվում է վարորդներին զսպելու նպատակով, քանի որ վրաերթերի, ՃՏՊ-ների, վիրավորների թիվը շատ է: Ես անթույլատրելի եմ համարում նման քանակը»,- ասաց Վալերի Օսիպյանը:
Անդրադառնալով տեղադրվող տեսախցիկների թվաքանակին՝ Օսիպյանը նշեց, որ հնարավոր է այն երկու հազարից ավելի լինի կամ պակաս: «Սա ամենեւին չի նշանակում, որ մենք ամեն տեղ մեր քաղաքացիներին բռնելու ենք, պատժենք եւ գումար վերցնելով՝ տուգանենք: Հակառակը, մենք ուզում ենք զսպել մեր վարորդներին, որպեսզի ճանապարհային երթեւեկության կանոններին է՛լ ավելի հարգալից լինեն, քանի որ երթեւեկության բոլոր մասնակիցներն ունեն նույն հավասարությունը»:
Ոստիկանապետի փոխանցմամբ՝ տեղադրվող տեսախցիկները չեն նպաստելու միայն ՃՏՊ-ների թիվը կրճատելուն եւ իրավախախտ վարորդներին շուտ հայտնաբերելուն: «Նպատակ կա նաեւ հանցագործությունները նախականխել եւ կանխել»,- ասաց նա:
Այժմ անհայտ է, թե ծրագիրն ինչ ֆինանսական միջոցների հաշվին է իրականացվելու: Հարցին՝ արդյո՞ք պետբյուջեի հաշվին է իրականացվելու, Վալերի Օսիպյանը պատասխանեց, որ քննարկվում է նաեւ այլ ֆինանսական միջոցների ներգրավման տարբերակը: Առաջիկայում ծրագիրն իրականացվելու է միայն Երեւանում, կախված արդյունքներից՝ տեսախցիկներ կտեղադրվեն նաեւ հանրապետության մյուս քաղաքներում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր