Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

07 սեպ 2018 21:10

Ճվճվ Արոյի կրտսեր որդու համար 10 մլն դրամ գրավ են առաջարկել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվում է կալանքից ազատ արձակել կողոպուտի եւ խուլիգանության համար մեղադրվող Ճվճվ Արոյի կրտսեր որդուն՝ քրեական պատմություններով հայտնի Սերժ Վարդանյանին։ NEWS.am-ի հետ զրույցում Վարդանյանի պաշտպան Սամվել Ջաղինյանը նշեց, որ իր պաշտպանյալն արդեն տեւական ժամանակ է՝ ապօրինի պահվում է կալանքի տակ։
«Իմ պաշտպանյալը մեղադրվում է միջին ծանրության հանցագործություն կատարելու մեջ։ Նրա համար անգամ 10 մլն դրամ գրավ ենք առաջարկել, սակայն դատարանը մերժեց՝ պատճառաբանելով, որ այս գործով տուժողները դեռեւս դատարանում հարցաքննված չեն»,- ասաց նա։
Փաստաբանը տեղեկացրեց, որ արդեն երեք ամիս է՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանին չի հաջողվում այս գործով դատաքննությանն ապահովել երկու տուժողների մասնակցությունն ու հարցաքննել նրանց. արդյունքում ոտնահարվում են Սերժ Վարդանյանի իրավունքները։
Ըստ մեղադրանքի՝ Սերժ Վարդանյանը 2017թ. սեպտեմբերի 12-ին ավտոմեքենայի սրահում Կարեն Գասպարյանի պարանոցից քաշել-պոկելու եղանակով հափշտակել է 148. 000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա շղթա։
Բացի այդ՝ նա մեղադրվում է 2017թ. նոյեմբերի 26-ին «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում խուլիգանություն կատարելու մեջ:
Ըստ գործի նյութերի՝ խուլիգանությանը մասնակցել են նաեւ Վարդանյանի ընկերները՝ Սամվել Քրմոյանն ու Գեւորգ Խաչատրյանը: «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում Գեւորգ Խաչատրյանը, Սերժ Վարդանյանը, Սամվել Քրմոյանը եւ ոմն Վալոդ բարձրաձայն տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, ինչի պատճառով հաճախորդները հեռացել են ռեստորանից: Այնուհետեւ վիճաբանության մեջ են մտել մատուցող Հովհաննես Գասպարյանի հետ, որի ընթացքում Սամվել Քրմոյանը բռունցքներով հարվածել է Հովհաննես Գասպարյանի ձախ աչքին եւ նրան պատճառել թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։
Սերժ Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուս երկու ամբաստանյալների նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:
Հիշեցնենք, որ ներկայում կալանքի տակ է նաեւ Սերժ Վարդանյանի ավագ եղբայրը՝ Սարգիս Վարդանյանը: Նա մեղադրվում է ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելու մեջ: Նրա մասնակցությամբ վթարը տեղի էր ունեցել այս տարվա հունվարի 8-ին: Վթարի հետեւանքով զոհվել են ծառայության մեջ գտնվող ՃՈ երկու աշխատակիցներ: Վարդանյան եղբայրները նախկինում եւս հայտնվել են աղմկահարույց պատմությունների կենտրոնում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր