Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

14 սեպ 2018 10:52

«Ժողովուրդ».Իրավապահները փնտրում են իրենց միջի Հուդային. շարքային մեկը չէր կարող գաղտնալսել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսման պատմության խմորը դեռ շատ ջուր կուզի:

Այժմ փաստ է, որ գաղտնալսման փաստով երկու հատկանիշներով է քրեական գործով հարուցվել: Իսկ ո՞րն էր «պաշտոնական լիազորություններն անցնելու» առիթով հարուցված քրգործի իմաստը:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ իրավապահները կասկածներ ունեն, որ շարքային մեկը չէր կարող գաղտնալսել ուժային կառույցների առաջին դեմքերին, եւ հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվել է պաշտոնատար անձանց թեթեւ ձեռքով:
Այսինքն` համակարգը փնտրում է, թե ով է եղել այն անձը, որը համակարգի ներսում գտնվելով եւ լավ տիրապետելով գործին` գաղտնալսել է ԱԱԾ եւ ՀՔԾ պետերին եւ ինչ-որ եղանակով հանրայնացնելով այն: Ու շատ կարեւոր է, թե ինչ մոտիվացիայով է իրականացվել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր