Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

19 սեպ 2018 10:35

«Փաստ».ՌԴ-ին չի հետաքրքրում Փաշինյան–Քոչարյան պայքարում հաղթողի անձը.նման լարվածությունը Հայաստանում ավելի քան հաճելի է

«Փաստ».ՌԴ-ին չի հետաքրքրում Փաշինյան–Քոչարյան պայքարում հաղթողի անձը.նման լարվածությունը Հայաստանում ավելի քան հաճելի է«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ի թիվս այլ հարցերի, հռչակեց նաեւ Հայաստանի սուվերենության բարձրացման գործընթաց: Նախորդ տարիներին անընդհատ շրջանառվող թեզն այն մասին, որ լեգիտիմ իշխանություն ունենալու պարագայում հնարավոր է կառուցել արժանապատիվ հարաբերություններ արտաքին դերակատարների հետ, այժմ՝ ընդդիմության իշխանության գալով եւ համաժողովրդական աջակցության առկայությամբ, շանս էր ստանում դառնալ իրականություն: 
Իրականության մեջ, սակայն, այժմ Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրները չեն պակասել, եթե չասենք՝ ավելացել են:

Փաշինյան–Քոչարյան քաղաքական դիմակայությունը, այդ դիմակայության մեջ երկու կողմերի ջանքերով երրորդ կողմի ներգրավման փորձերը վերոնշյալի ապացույցն են: Հայաստանի ներսում ծագած ներքաղաքական խնդիրը տեղափոխվել է Ռուսաստանի մայրաքաղաք եւ դրսեւորվում է մի դեպքում՝ հաճախակի պաշտոնական այցերով եւ այդ այցերի ընթացքում հնչող կոմպլիմենտների տարափով, մյուս դեպքում՝ զանգերով, շնորհավորանքներով: 
Բնականաբար, Ռուսաստանի նման գերտերության համար նման իրավիճակը ավելի քան հաճելի է: Փաստացի նրանք շանս ունեն մասնակցել հետհեղափոխական Հայաստանի ներքաղաքական պրոցեսներին՝ հիմնական երկու դերակատարների հետ սերտ կապերի միջոցով, ինչը նշանակում է ոչ միայն զիջել Հայաստանի սուվերենությունը, այլեւ, ըստ էության, Հայաստանի ներքաղաքական կյանքի սցենարները խմբագրելու շանս տալ այլ պետության:
Ռուսաստանին, իհարկե, չի հետաքրքրում Փաշինյան–Քոչարյան պայքարում հաղթողի անձը: Նրանց հետաքրքրում է այդ պայքարի առկայությունը, դրա հնարավորինս պերմանենտ վիճակը: Գուցե ինչ–որ պահի, երբ այդ դիմակայությունը էսկալացիայի նշաններ ցույց տա ու սպառնա դառնալ անկայունացնող գործոն Հայաստանում, նրանք փորձեն միջամտել վերջնական կերպով: Բայց այժմ, երբ դիմակայությունը ստատուս–քվոյի մակարդակում է, ռուսական կողմն առատորեն օգտվում է այդ ստատուս քվոյից՝ շահագրգռելով երկու կողմերին էլ, ֆորմալ եւ ոչ ֆորմալ աջակցություն հայտնելով, եւ այս ամենը բնականաբար արվում է ոչ անվճար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր