Կրшկnցներ՝ Երևանում, վնաuվածքներ ստացած տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մաhացել է          Հնդկաձավարի օգտակար հատկությունները, իսկ որոնք են չափից շատ օգտագործման վնասները       ՀՀ-ն այլևս այն երկիրն է, որտեղ «մեր ձևով կմասնակցենք Եկեղեցու պաշտպանությանը» արտահայտության համար շուրջ 80 օր անձը կարող է լինել կալանավորված    

19 սեպ 2018 17:18

«Սեքսը աստծո պարգև է, այլ ոչ թե տաբու». Հռոմի Ֆրանցիսկոս պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը սեքսն ու սեքսուալությունն անվանել է «աստծո պարգև, այլ ոչ թե տաբու»։ Այդ մասին նա ասել է Ֆրանսիայում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ։ Խոսակցության սղագրությունը հրապարակվել է Վատիկանի մամլո ծառայության կայքում։

Սեքսուալությունն ու սեքսն աստծո պարգևն են: Դրանք երկու նպատակ ունեն՝ սերն ու կյանքի ստեղծումը: Իրական սերը կրքոտ է, իսկ տղամարդու ու կնոջ կրքոտ սերը հավերժական կյանքի գրավականն է, որը տրվում է հոգով ու մարմնով»,- ասել է պապը՝ պատասխանելով 24-ամյա աղջկա այն դիտարկմանը, թե սեքսուալության մասին ու սիրո թեմայի շուրջ ավագ սերնդի հետ ավելի դժվար է խոսել:

«Սեքսուալությունը, սակայն, պետք է մեկ չափման մեջ լինի՝ տղամարդու և կնոջ միջև: Բայց այս փառահեղ ճանապարհին մեզ կարող են շեղել մեր թուլություններն ու հոգևոր անկումը: Իրական սիրուց «զատված սեքսուալությունից» ծնունդ է առնում զվարճանքը՝ հիմք դառնալով պոռնոարդյունաբերության համար»,- ասել է պապը։

Ֆրանցիսկոսը դատապարտել է պոռնոգրությունը՝ որպես «ստի ինդուստրիայի» մի մասնիկ և այն «սիրուց առանձնացված սեքս» անվանել։ Պապը համաձայնել է, որ մարդը իր թուլության և հոգևոր թերությունների պատճառով միշտ չէ, որ «գեղեցիկ ուղի է բռնում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր