Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

19 սեպ 2018 20:40

Ինչու էր Նիկոլ Փաշինյանը շտապ Արցախ մեկնել

Երեկ առավոտյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհայտարարված այցով մեկնել է Արցախ եւ եղել առաջնագծում: Դատելով այն բանից, որ խոսել է 3000 մ բարձրության վրա կանգնած զինվորների մասին, Փաշինյանը եղել է Հյուսիսային Արցախի հետ սահմանին:
Փաշինյանի այցը համընկել է Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժությունների հետ: Վերջին օրերին Ադրբեջանը գնդակոծում է Հայաստանի սահմանամերձ գյուղերը: Կա եւս մեկ գործոն՝ Իսրայելի պաշտպանության նախարար Լիբերմանի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի Բաքու այցից հետո սեպտեմբերի 25-ին Բաքու կմեկնի Վլադիմիր Պուտինը:
Սերգեյ Լավրովը Պուտինի հետ Բաքու կգնա՞: 2013 թվականի օգոստոսի 13-ին Պուտինի և Ալիևի հանդիպմանը վարողը Սերգեյ Լավրովի անվան փոխարեն հայհոյանք է հնչեցրել: 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, երբ Հայաստանը հայտարարեց Եվրասիական միությանն անդամակցելու մասին, պարզ դարձավ, թե ինչով էր պայմանավորված այդ քայլը: Ըստ ամենայնի, մինչ այդ Բաքուն համոզում էր Մոսկվային «պատժել» Հայաստանին ԵՄ հետ համաձայնագիր ստորագրելու մտադրության համար: Բայց Հայաստանն ու Ռուսաստանը «պայմանավորվեցին», իսկ Բաքվին մնում էր միայն հայհոյել Լավրովին:
Ալիեւի ներկայիս վարքը հիշեցնում է նույն իրավիճակը: Ի՞նչ է նախապատրաստում Ալիեւը Պուտինի այցին ընդառաջ: Ռուսաստանն արդեն հարված է ստացել Սիրիայում Էրդողանի հետ գործարքից հետո, խփվել է ռուսական ինքնաթիռ: Ռուսաստանը, հավանաբար, նոր հարվածներ է սպասում:
Պատահական չէ, որ Հայաստան են եկել ռուս էմիսարները եւ հայտարարել, որ միայն Ռուսաստանը կարող է պաշտպանել Հայաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջներից: Պատահական չէ, որ դրանից հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է ստուգել սահմանները: Առաջնագիծ այցելելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության, բանակցությունների, սակայն պատրաստ  է նաեւ պատերազմի:
Իլհամ Ալիեւն իր հերթին չի թաքցնում հիասթափությունը Հայաստանի նոր իշխանության դիրքորոշումից: Նա այսօր հայտարարել է, որ մի քանի օր առաջ ադրբեջանական բանակը «դաս է տվել հայերին»: Սա, անկասկած, նույնպիսի բլեֆ է, ինչպես սեփական տարածքների «գրավումը» Նախիջեւանում: Ալիեւը հասկացնել է տալիս, սակայն, որ կարող է կոնկրետ գործողությունների դիմել:
Աղբյուր՝ lragir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր