Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

22 սեպ 2018 13:15

Սերժ Սարգսյանի առանձնատան հարցն այդպես էլ չի լուծվում.շարունակում է ապրել կառավարական ամառանոցում

Սերժ Սարգսյանի առանձնատան հարցն այդպես էլ չի լուծվում.շարունակում է ապրել կառավարական ամառանոցում Սերժ Սարգսյանին` որպես պաշտոնաթող նախագահի, առանձնատուն հատկացնելու հարցն այդպես էլ չի լուծվել. նոր կառավարությունն ու Սերժ Սարգսյանը չեն կարող ընդհանուր հայտարարի գալ այս հարցում: Արդյունքում, Սարգսյանը շարունակում է բնակվել կառավարական ամառանոցներում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարեւանությամբ: Սերժ Սարգսյանի գրասենյակը կառավարության առաջարկած առանձնատներից հրաժարվել է՝ մատնանշելով անվտանգության հետ կապված խնդիրներ։  ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր.«Մենք կընտրենք որեւէ ամենահարմար եւ ամենաադեկվատ, նախորդ նախագահներին տրամադրված գույքի համամատ, դա կառաջարկենք: Եվ դա կլինի մեր վերջնական առաջարկը` անկախ այն բանից՝ իրենք կառարկեն, թե ոչ»:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց կառավարության աշխատակազմից տեղեկանալ՝ ի՞նչ առանձնատներ են մինչեւ հիմա առաջարկվել Սերժ Սարգսյանին, որ նա մերժել է: «Երրորդ նախագահի գրասենյակը մերժել է կառավարության առաջարակած նախորդ տարբերակը։ Բայց երկրորդ տարբերակ է նաեւ առաջարկվել, սակայն երրորդ նախագահի գրասենյակը սրան չի արձագանքել՝ ո՛չ մերժել է, ո՛չ էլ հաստատել։ Իսկ թե ինչ տներ է առաջարկվել, այս պահին հրապարակման ենթակա չեն։ Նա դեռ շարունակում է կառավարական ամառանոցում ապրել»,- փոխանցեցին կառավարության աշխատակազմից: 




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր