Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

24 սեպ 2018 11:18

Խաչատուրյանի աղջիկները ցանկացել են սղոցով մասնատել հոր դին

 Խաչատուրյանի  աղջիկները ցանկացել են սղոցով մասնատել հոր դին  57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի սպանությունը Մոսկվայում պատահական չի եղել. նրա երեք դուստրերը` Քրեստինան, Անգելինան և Մարիան, վաղուց են ծրագրել հանցագործությունը և նույնիսկ զենք են պատրաստել` դին մասնատելու և դրանից ազատվելու համար։ Այդ մասին «Մոսկովսկի կոմսեմոլեց» պարբերականին տված հարցազրույցում պատմել են հանգուցյալի մայրը և քույրը։

Խաչատուրյանի հարազատները վստահ են, որ երեք քույրերը հոր դեմ հաշվեհարդար են ծրագրել մոտ 4 տարի առաջ և, հնարավոր է, ընկել են ինչ-որ մեկի ազդեցության տակ։ Նրանք ապացույցներ են ներկայացնում` հաղորդագրություններով նամակագրություն և բնակարանում գտած սղոցներ, դրանք այնտեղ նախկինում չեն եղել։ Կանայք կարծում են, որ դրանց օգնությամբ քույրերը պետք է ազատվեին հորից։
Սպանվածի մայրը` Լիդա Մարտիրոսովնան, 79 տարեկան է։ Նա ծանր է տանում որդու մահը, դժվարությամբ է հաշտվում։ Իսկ հանգուցյալի քույրը` Մարինան, թաղումից երկու օր անց կաթված է տարել։ Նա միայն վերջերս է մի քիչ ապաքինվել, նրա խոսքը սկսել է վերականգնվել։
Մարինա Խաչատուրյանը նշել է հանցագործության մոտիվներից մեկը. «Սպանությունից առաջ Միշան պետք է բնակարանը ձևակերպեր իր անունով և մեր հաշիվներից, որտեղ պահում էր խնայողությունները, հանել է բոլոր միջոցները։ Այդ մասին իմացել են նրա աղջիկները և, հնարավոր է, նրանց մայրը»։
Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել էին իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին սպանելու մասին։ Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել էին իրենց մեղքը և բացատրել, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։ Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել է երեք քույրերին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր