Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

24 սեպ 2018 17:36

Սա առաջին քայլն էր՝ անջատվելու նախորդ ընտրական՝ ձևական, իմիտացիոն համակարգի կեղծիքներից. Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Անկախ դիտորդ» դաշինքի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Երևանի ավագանու ընտրությունները կարելի է համարել լավ մեկնարկ, բայց չի կարծում, որ սրանից հետո պետք է հանգիստ լինել. 
«Սա առաջին քայլն էր՝ անջատվելու նախորդ ընտրական՝ ձևական, իմիտացիոն համակարգի կեղծիքներից և այլն: Սա լավ մեկնարկ է, բայց ընդամենն առաջին քայլն է: Հաջորդ քայլը կլինի ԱԺ արտահերթ ընտրությունները»,- ասել է իրավապաշտպանը:
Արթուր Սաքունցը նաև հավելել է, որ Երևանի ավագանու նախորդ ընտրություններում մասնակցում էր 3 կուսակցություն, իսկ այս ընտրություններին՝ 12: Մրցակցությունն ազատ էր, բայց թվերի տարբերությունը բավականին մեծ է:
«Էստեղ ունենք քաղաքական կուսակցությունների կայացվածության խնդիր: Այսինք՝ ոչ թե ձևական, այլ բովանդակային պետք է նայել: Այստեղ բավականին անելիքներ ունենք, բայց կարծում եմ, որ սա լավ երաշխիք է, բայց ոչ վերջնական»,- ասել է Արթուր Սաքունցը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր