Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

25 սեպ 2018 11:28

«Ժողովուրդ».Միշտ սպասել ենք՝ մեզ մի հատ խփեն, նոր մենք պատասխանենք,բայց հիմա ամեն ինչ փոխվել է

«Ժողովուրդ».Միշտ սպասել ենք՝ մեզ մի հատ խփեն, նոր մենք պատասխանենք,բայց հիմա ամեն ինչ փոխվել է«Ժողովուրդ» թերթի զրուցակիցն է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը։
– Պարոն Տեր-Թադեւոսյան, ի՞նչ իրավիճակ է այժմ սահմաններին եւ ինչպե՞ս եք գնահատում այդ առումով նոր իշխանությունների մարտավարությունը։

– Դե, տեսնում եք, որ նոր իրավիճակներում մենք առաջին անգամ այսպիսի հարձակվողական քաղաքականություն ենք վարում։ Մենք միշտ պաշտպանվել ենք թշնամուց, միշտ սպասել ենք՝ մեզ մի հատ խփեն, նոր մենք պատասխանենք։
Բայց հիմա մեր բանակը լուրջ պատրաստվում է, կարող ենք լուրջ հարված հասցնել թշնամուն, եթե ինքն այնպիսի քայլեր անի, ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ։
Մենք ապրիլյան պատերազմի ժամանակ պատրաստ չէինք եւ պետք է մեր սխալը ուղղենք, ընդունենք։ Բայց մեր ազատամարտիկները օգնեցին մեր հերոս զինվորներին եւ սպաներին, ովքեր առաջին գծում էին, եւ առաջին հարվածն իրենց վրա վերցրեցին։
Հիմա ավելի դժվար կլինի, եւ եթե մենք իրար խփենք, մենք կունենանք մարդկային կորուստներ, սակայն թշնամին կոչնչացվի։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր