Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել է 4 մեքենա          Ալիևը փող է սկսում ծախսել Փաշինյանի ընտրարշավի ու նրա ընդդիմադիրներին «սևացնելու» համար       Ծառուկյանի տները սկսելու ենք վերադարձնել ժողովրդին, մինչև 2031 թ. սարի գլխի էն տունը պետք ա ծերերի խնամքի կենտրոն դառնա    

25 սեպ 2018 16:48

Հայտնի է ամբողջ աշխարհում մարդկանց մահվան գլխավոր պատճառը

Ոգելից ըմպելիք օգտագործելու պատճառվ աշխարհում տարեկան շուրջ երեք միլիոն մարդ է մահանում: Դա ավելին է, քան զոհվում են ՁԻԱՀ-ից, բռնությունից և վթարներից: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, փոխանցում է  MedicalXpress-ը:
Մասնագետների խոսքով`ոգելից ըմպելիքները 20 մահից մեկի պատճառն են: Այս պարագայում հաշվի է առնվում հարբած վիճակում ավտոմեքեա վարելը, բռնությունը և բազմաթիվ հիվանդությունները, ներառյալ` սիրտ-անոթային համակարգի: Բացի այդ, ալկոհոլը բարձրացնում է ՄԻԱՎ-ով, թոքախտով և թոքաբորբով հիվանդանալու հավանականությունը:
Ալկոհոլի հետ կապված մահերի երեք չորրորդը տղամարդկանց է բաժին ընկնում: Խոսքը հիմնականում 20-29-ամյա երիտասարդներին է վերաբերում (13,5 տոկոս):
Ըստ ԱՀԿ-ի`շուրջ 237 մլն տղամարդ և 46 մլն կին տառապում են ալկոհոլային կախվածությամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր