Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

09 մայիս 2020 12:54

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 4 միլիոնը․ Worldometers

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 4 միլիոնը։ Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները։


Ըստ կայքի պարբերաբար թարմացվող տվյալների՝ ամբողջ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի 4 016 006 դեպք, վարակի զոհերի թիվը հասել է 276 269-ի, բուժվել է 1 387 527 մարդ:


Հիվանդների և մահվան ելքերի թվով առաջատար է շարունակում մնալ Միացյալ Նահանգները, որտեղ գրանցվել է վարակման 1 322 163 դեպք, որոնցից 78 616-ը՝ մահվան ելքով: 


Առաջին հնգյակում են Իսպանիան՝ վարակման 260 117 դեպք, 26 299-ը՝ մահվան ելքով, Իտալիան՝ 217 185 դեպք, 30 201-ը՝ մահվան ելքով, Մեծ Բրիտանիան՝ 211 364 դեպք, 31 241-ը՝ մահվան ելքով և Ռուսաստանը՝ 187 859 դեպք, 1723-ը՝ մահվան ելքով։


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Համավարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 212 երկրում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր