9 տարի առաջ այս օրն Ադրբեջանն իր առաջ խնդիր էր դրել` ռազմական արկածախնդրության միջոցով լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը և հայերի գոյության հարցը վերջնականապես փակել          Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 2-ի համար       Ապրիլի 2-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

26 սեպ 2018 14:49

Ցավում եմ, որ թացն ու չորը խառնվել են իրար.Նախկին իշխանությունների նկատմամբ ատելությունը դուրս է գալիս այս եղանակով

Ցավում եմ, որ թացն ու չորը խառնվել են իրար.Նախկին իշխանությունների նկատմամբ ատելությունը դուրս է գալիս այս եղանակով Ես նախկին իշխանություններին երբեւիցե պաշտպանելու, գովաբանելու առիթ չեմ ունեցել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: 

«Ամեն անգամ պատեհ-անպատեհ առիթով, տեղի-անտեղի, երբ այդ հարցով դիմել եք, ես ասել եմ, որ նախկին իշխանությունների սխալները բնականաբար, շատ-շատ են եղել, չարաշահումները շատ են եղել, ամեն ինչ եղել է, որի արդյունքը, պտուղները բոլորդ տեսնում եք: 

Այնպես չի, որ սերն ու չգիտեմ ինչն է ներկա իշխանությունների նկատմամբ, սա նախկին իշխանությունների նկատմամբ ատելությունն է, որը դուրս է գալիս այս եղանակով: Ցավում եմ, որ թացն ու չորը խառնվել է իրար եւ ֆեյսբուքով հարձակումը կատարվում է բոլորի վրա, անկախ ամեն ինչից»,-ընդգծեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր