«Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»          Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»       Հուլիսի 1-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

01 հոկ 2018 10:44

Ով է Ռոբերտ Քոչարյանի բրիտանացի փաստաբանը, ով վստահ է , որ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունը կհաստատվի

Ով է Ռոբերտ Քոչարյանի բրիտանացի փաստաբանը, ով վստահ է , որ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունը կհաստատվիՌոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, Անգլիայի փաստաբանների պալատի անդամ՝ Թագուհու Փաստաբան (QC) կոչումով Էդվարդ Ֆիցջերալդը մասնագիտացած է արտահանձնման գործերի և վերաքննիչ բողոքների մեջ:
Ֆիցջերալդի պաշտպանյալների շարքում են Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ռուսաստանցի քաղաքական գործիչ Բորիս Բերեզովսկին, Չեչնիայի նախկին փոխվարչապետ Ահմեդ Զաքաևը, սալաֆիական քարոզիչ Աբու Կատադան, Բոսնիայի նախկին ղեկավար Էյուպ Գանիչը և այլ բարձրաստիճան գործիչներ, ովքեր իրենց երկրներում մեղադրվել են կոռուպցիայի, ահաբեկության եւ սպանությունների համար:
Նա վստահ է՝ որ պարոն Քոչարյանն ունի անձեռնմխելիություն, և այն պահանջը, որ ինքն անձեռնմխելի է՝ կհաստատվի, եթե ոչ՝ Հայաստանում, ապա Եվրոպայում՝ միանշանակ։
Ըստ բրիտանական մամուլի՝ նրան կատակով «սատանայի փաստաբան» են անվանում:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր