Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. .Կիրանցի բնակիչներն իրենց տներում արդեն վախենում են իրենց անվտանգության համար՝ ադրբեջանցու ճանապարհը բաց է          Տեսանյութ.Ինչո՞ւ սա հաշվի չեն առել.Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան       Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին    

02 հոկ 2018 13:55

ՀՀԿ-ն նախագիծ է բերել ԱԺ. Կասկածներ կան, որ վաղօրոք փորձ է արվում խափանել ԱԺ լուծարումը

ՀՀԿ-ն նախագիծ է բերել ԱԺ. Կասկածներ կան, որ վաղօրոք փորձ է արվում խափանել ԱԺ լուծարումըԱԺ-ն հոկտեմբերի 2-ի նստաշրջանում 2-րդ ընթերցմամբ քննարկեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ անելու նախագիծը, որի նախաձեռնությունը պատկանում է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին: Նախագծով փոփոխություններ են մտցվում նիստերի իրավազորության մեջ:
Մասնավորապես, եթե որևէ հարցի քննարկման համար արտակարգ իրավիճակներով պայմանավորված չի ապահովվում, ինչպես նաև խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունն Ազգային ժողովի նիստին, այդ թվում՝ սպառնալիքի միջոցով, ապա Ազգային ժողովի նիստը համարվում է ընդհատված, որի վերաբերյալ Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ:
Այս և մի շարք այլ փոփոխությունները միանշանակ չընդունվեցին: Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ նախագծում բացեր կան: Նախ՝ արտակարգ դրության որոշումը միանձնյա թողնված է ԱԺ նախագահին: «Ի՞նչ է լինելու այն դեպքում, եթե հանկարծ խոչընդոտվի ԱԺ նախագահի գործունեությունը: Այս իրավիճակն ինչպե՞ս ենք կարգավորում: Իսկ եթե պատգամավորական կոնկրետ ուժին են խոչընդոտում, չեն մասնակցում, բայց նիստը իրավազոր է, այդ դեպքում ի՞նչ ենք անելու: Թողնում ենք, որ այդ նիստը լինի»,- դիտարկեց նա: Փոխնախարարն ասաց, որ իրենց գնահատականը բացասական է, կարգավորումները թերի են, և այստեղ բավականին հարցեր կան լուծելու:
Մտքերի փոխանակության ժամանակ էլ «Ելք» խմբակցությունից Էդմոն Մարուքյանը նշեց, որ իր համար նախագծի էությունը բացահայտված է: Այն իր առջև խնդիր է դրել կասեցնել այն դրույթի իրագործումը, ըստ որի վարչապետի հրաժարականի պարագայում եթե 2 անգամ անընդմեջ վարչապետ չընտրվեր, պետք է խորհրդարանն իրավունքի ուժով արձակվեր: Ըստ նրա՝ այս նախագծով փոփոխություն է կատարվում, որ եթե պատգամավորները չեն կարողանում գալ կամ ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ նիստը գումարել, ապա նախագահողը հայտարարում է նիստն ընդհատված:
«Այս նախագիծը ձեր առջև դրված խնդիրը չի լուծում, որովհետև սահմանադրական ժամկետները հստակ են: Սահմանադրությունն ասում է, որ 14-օրյա ժամկետում խորհրդարանն իրավունքի ուժով արձակվում է: Չի ասում, թե ինչ պայմաններում չի ընտրում: Ուստի՝ Սահմանադրության մեջ մենք չենք կարող որևէ բան ավելացնել «ԱԺ կանոնակարգ» օրենքով:
Ամփոփիչ ելույթի ժամանակ նախագծի հեղինակ Արփինե Հովհաննիսյանը նկատեց, որ փոփոխությունն ամենևին այդ նպատակը չի հետապնդում, և Էդմոն Մարուքյանը հայեցողական մեկնաբանություն է տալիս օրենսդրական փոփոխությանը:
 
Galatv.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր