Իրանը որոշում է կայացրել հարևան երկրների ուղղությամբ հшրվածներ չիրականացնել, եթե այդ երկրներից հшրձակումներ չլինեն          «Kia Sorento»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել հողաթմբին, գլխիվայր շրջվել և հայտնվել դաշտում, կան վիրшվորներ       Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք    

03 հոկ 2018 09:47

Նախագահի հրամանագրերով ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ներկայացնող նախարարներն ազատվեցին աշխատանքից

Նախագահի հրամանագրերով ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ներկայացնող նախարարներն ազատվեցին աշխատանքիցՀայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրերով պաշտոնանկ են արվել կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունները ներկայացնող նախարարները։ Այդ մասին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ՀՀ նախագահի հրամանագրերով աշխատաքից ազատվել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրությամբ նախագահին առաջարկվել է աշխատանքից ազատել վերոնշյալ նախարարներին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր