ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանի կադրային քաղաքականությունից․ «Հրապարակը»          ՔՊ նախաձեռնող խմբի նիստին Լուսինե Բադալյանի` Լուլուի ելույթը բուռն քննարկումների առիթ է դարձել թիմում․ «Հրապարակ»       Արցախի իրադարձությունները նշանավորվեցին որպես «ընդունելի ցեղասպանության» նոր դարաշրջանի սկիզբ. Լեմկինի ինստիտուտ    

04 հոկ 2018 20:00

Սերժ Սարգսյանը հրաժարվել է առանձնատան «վերջնական» առաջարկից. որտե՞ղ է ապրելու նա

Սերժ Սարգսյանի գրասենյակը հոկտեմբերի 3-ին մերժել է նախկին նախագահին հատկացվելիք առանձնատան ևս մի առաջարկ, որն արվել էր կառավարության աշխատակազմի կողմից անցյալ շաբաթ։
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հաստատել է  այս տեղեկությունը՝ շեշտելով, որ այս տարբերակը Սարգսյանին «վերջնական առաջարկ» էր։
Սերժ Սարգսյանին, որպես պաշտոնաթող նախագահի, ըստ օրենսդրության, պետք է հատկացվեր բնակարան։ Կառավարությունը մինչ այս պահը առանձնատների տասը առաջարկ էր ներկայացրել Սերժ Սարգսյանի գրասենյակին, որոնք, ըստ էության, մերժվել էին։
Վերջին առաջարկը Ավան վարչական շրջանում առանձնատան տարբերակն է եղել։ Այն արժեր ավելի քան 600 միլիոն դրամ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքերով՝ Սարգսյանի գրասենյակը այս մի տարբերակին էլ չի համաձայնել, քանի որ անվտանգության հետ կապված խնդիրներ է տեսել առանձնատան վերևում գտնվող մի էլեկտրական լարի հետ, մինչդեռ ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը առանձնատան հետ կապված խնդիրներ չեն տեսել։
Քանի որ Ավանում առաջարկված առանձնատունը Սարգսյանի տեղափոխման համար վերջնական տարբերակ էր, ակնկալվում է, որ այս տարբերակը մերժելուց հետո կառավարությունը կարող է այլևս Սարգսյանի հետ այլ տարբերակներ չքննարկել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր