«Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են          Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել       Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար    

05 հոկ 2018 15:15

Տեսանյութ.Աշխարհում էդպես է, եթե ընտրության ես գնում, մեկ տարի առաջ պետք է ընտրական օրենսգիրքը փոխես

Աշխարհում էդպես է, եթե ընտրության ես գնում, մեկ տարի առաջ պետք է ընտրական օրենսգիրքը փոխես: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմային:
«Միշտ ընտրություններից առաջ ընտրական օրենսգիրքը պետք է քննարկվի, կարող է որեւէ բան չփոխվի, բայց ես չեմ կարծում, որ չի փոխվի»,-ասաց նա:

Հարցին, եթե մինչեւ դեկտեմբեր փոխվի Ընտրական օրենսգիրքը, ՀՀԿ-ն կհամաձայնի՞ արտահերթ ընտրություններին, Գալուստ Սահակյանը բացասական պատասխան տվեց. «Օրենսգիրքը փոփոխելը երկարատեւ պրոցես է, դրանից հետո պետք է ժամանակ լինի, որպեսզի քաղաքական ուժերը կարողանան ծանոթանալ այդ օրենսգրքին: ՀՀԿ-ն կմասնակցի, թե չի մասնակցի, ՀՀԿ-ն միշտ ոտքի վրա է մնալու»,-վստահություն հայտնեց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ երեկ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իրենք դեմ չեն, որ արտահերթ ընտրությունները կայանան դեկտեմբերին, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Եթե պարոն Ծառուկյանը այդպես է կարծում, թող այդպես կարծի: Ինքը գտնում է, որ կլինեն ընտրություններ, ես էլ գտնում եմ, որ պետք է չլինեն դեկտեմբերին: Եթե ամեն ինչ օրենսդրությամբ գնա, դեկտեմբերին չեն լինի: Ես չեմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանը այդ երեւույթներից ինչ-որ բան է կորցնելու, կկորցնի միայն մեր ազգը»:
ՀՀԿ-ական պատգամավորն անդրադարձավ նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին՝ նշելով, որ բնակչության մոտ 30 տոկոսը կանգնած է այսօրվա իշխանությունների կողքին եւ ոտքի է կանգնում. «Երեւանի ընտրություններում 30 տոկոսն է ձայն տվել իշխանությանը, մնացածը ձայն չի տվել: 70 տոկոսը չի մասնակցել, չի մասնակցել նաեւ ՀՀԿ-ն»: Նա նշեց, որ այդ 70 տոկոսի առնվազն կեսը իրենց համակիրներն են՝ հավելելով, որ ՀՀԿ-ի համակիրները կան, գոյատեւելու են եւ ոտքի վրա են լինելու միշտ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր