Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

29 հոկ 2018 15:30

Ողբերգություն չէ, որ նոր օրենսգիրքը չընդունվեց.Ամենակարևորն այն էր, որ ռեյտինգային ընտրակարգը չլիներ.Սասուն Միքայելյան

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կգնանք հին Ընտրական օրենսգրքով ու խրոխտ կեցվածքով, խորհրդարանում լրագրողներին ասաց Ելք խմբակցության պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:
Նա հորդորեց ողբերգություն չդարձնել այն, որ նոր օրենսգիրքը չընդունվեց: «Ամենակարևորն այն էր, որ ռեյտինգային ընտրակարգը չլիներ, քանի որ, ժողովրդի մեջ միշտ դժգոհություն է առաջացրել դա: Միշտ իրարից նեղանալ, նորից պիտի ռեյտինգայինը մտնի, բարեկամ, հարազատ իրարից նեղանալ, իրար դեմ հելնել: Իսկ որ ընդհանուր համամասնականն անցներ, շատ նորմալ կլիներ, հիմի չի անցել, ի՞նչ անենք»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ ըստ էության նոր կառավարությունն իր խոստումը չի պահում, քանի որ հայտարարել էր, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների պետք է գնալ նոր օրենսգրքով, նա պատասխանեց, որ նոր կառավարությունն առաջարկ էր արել, ներկայացրել էին քննարկման, չի անցել, իրենք ինչ անե՞ն: «Ձայն ապահովել կարողանալ-չկարողանալը որն ա, մեր կուսակցությո՞ւնն ա, մենք ենք արե՞լ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ են, տարբեր մարդիկ»,- նշեց նա: Միքայելյանն ասաց, որ հին օրենսգրքով էլ նորմալ ընտրությունների են գնալու, ինչո՞ւ են դա սարքել հայոց հարցը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր