Փետրվարի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հնարավոր է` հայ-իրանական համատեղ զnրավարժություններ ապագայում ևս տեղի ունենան       Ադրբեջանը Մարտունիում քանդել է Հայրենական մեծ պшտերազմի և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին նվիրված հուշահամալիրը    

09 հոկ 2018 20:20

Տաճատ Վարդապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել

Տաճատ Վարդապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել
Դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով այսօր հանդես եկած ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Տաճատ Վարդապետյանը այսօր կեսօրին խմբակցությունից դուրս գալու դիմում է գրել:
Hayacq.com-ի հարցադրմանը, որն է դուրս գալու պատճառը՝ Տաճատ Վարդապետյանը նշեց. «Որպեսզի ստեղծված նոր քաղաքական իրավիճակում ավելի անկաշկանդ գործեմ, որպես անկախ պատգամավոր»:
Հավելենք, որ Ներքաղաքական վերջին սրացումների պատճառ դարձած ԱԺ կանոնակարգ-օրենքի քվեարկությանը Տաճատ Վարդապետյանը չէր մասնակցել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր