Գլխավոր դատախազը ՔՊ-ի Արթուր Հովհաննիսյանի հետևից ԱԺ պետք է գնա․ «Ժողովուրդ»          Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»       Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»    

12 հոկ 2018 19:32

24 տղամարդ անչափահասների հետ սեքսի պատճառով ձերբակալվել է

ԱՄՆ-ում 24 տղամարդ սոցցանցերում սեքսի նպատակով անչափահասներին գայթակղելու կասկածանքով ձերբակալվել է: Կասկածյալները  22-ից 64 տարեկան են, հաղորդում է USA.one-ը: Այսպիսին է «Բաց տուն» (Operation Open House) հատուկ գործողության արդյունքը, որն իրականացրել է Նյու Ջերսիի ոստիկանությունը:
Նահանգի գլխավոր դատախազի գրասենյակում հայտնել են, որ մականպիղծներն իրենց զոհերին փնտրել են օգտագործելով հայտնի հավելվածները, խաղերը եւ մանկական չաթերը: Նրանք բոլորը ձերբակալվել են ժամադրության վայրում:
«Կալանավորվածների թվում ոստիկան է, բուժեղբայր, հրշեջ, քոլեջի ուսանողներ եւ գրանցված սեքսուալ հանցագործ», — ասել է Նյու Ջերսիի գլխավոր դատախազ Հերբեր Գրուոլը:
Բոլոր կալանավորվածներին, եթե նրանց մեղքն ապացուցվի, 5-ից մինչեւ 10 տարվա ազատազրկում է սպառնում եւ մինչեւ 150 հազար դոլար տուգանք: Նրանցից մի քանիսին 2-րդ եւ 3-րդ աստիճանի հանցագործությունների վերաբերյալ լրացուցիչ մեղադրանքներ են ներկայացվել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր