«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ են չեղարկվել ու հետաձգվել          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 13-ի համար       Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

15 հոկ 2018 16:17

Կարեւորը վարչապետի վերաբերմունքն է.Ինչո՞ւ Փաշինյանը չի մասնակցել Խանդոյանի հուղարկավորությանը

Կարեւորը վարչապետի վերաբերմունքն է.Ինչո՞ւ Փաշինյանը չի մասնակցել Խանդոյանի հուղարկավորությանըՀոկտեմբերի 14-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Սասնա Ծռեր» խմբի անդամ, արցախյան պատերազմի հերոս Արայիկ Խանդոյանի հուղարկավորությունը։ Հուղարկավորության արարողությանը ՀՀ կառավարության անդամների և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի չմասնակցելը վրդովեցրել էր շատերին։ Սոցիալական ցանցերում չեն դադարում գրառումներն ու հարցադրումներն այն մասին, թե ինչու վարչապետը չի մասնակցել հուղարկավորությանը։
 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանից երբհետաքրքրվեցին, թե ինչո՞ւ կառավարության ղեկավարը ներկա չէր Արայիկ Խանդոյանի հուղարկավորությանը՝ պատասխանեց. «Վարչապետը Արայիկ Խանդոյանի նկատմամբ իր վերաբերմունքը արտահայտել է իր հրապարակային հայտարարությամբ, ու նաեւ նրա հուղարկավորությանը վարչապետի անունից ծաղկեպսակ ուղարկելով, սա էր կարեւորը»։ Դիտարկմանը, թե մասնակցությունը ըստ էության չի կարեւորվել, Արման Եղոյանը տվեց հետեւյալ պատասխանը․«Կարեւորը վարչապետի վերաբերմունքն է, իսկ այդ վերաբերմունքն ինչպես ասեցի արտահայտվել է հրապարակային եւ աներկբա»։
Պարզաբանելով՝ Եղոյանը նշեց․ «Եթե հարցնում եք՝ ինչո՞ւ չէր ներկայացել, դա ենթադրում է, որ նա պարտավոր էր ներկայանալ։ Ի պաշտոնե՝ վարչապետը ինչ-որ տեղ պետք է գնա կամ պարտադրված, կամ ծրագրված՝ օրինակ, ինչո՞ւ վարչապետը չի ներկայացել կառավարության նիստին, կամ ինչո՞ւ չի գնացել աշխատանքի, այս դեպքում կարելի է հարցնել՝ ինչո՞ւ չի գնացել»։
Հիշեցնենք, որ երեկ Եռաբլուր պանթեոնում տեղի է ունեցել ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ գայլի» հուղարկավորությունը: Արայիկ Խանդոյանը մահացել է հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Գյումրիում, նախնական տվյալներով՝ սրտի կաթվածից։ Արայիկ Խանդոյանը 47 տարեկան էր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր