Օկnւպացված Արցախում ուղևորատար միկրոավտոբուս է վթարի ենթարկվել, տուժել է 20 մարդ          Գիտցած եղեք, որ ձեր այդ ոտնձգություններով՝ ենթակա պետք է լինեք Աստծո, Սուրբ Եկեղեցու և Ազգի նզովքին       Ի վերջո, ո՞վ է գաղտնալսել․ «Հրապարակ»    

15 հոկ 2018 18:38

Մոռացեք 1915 թվականի Ցեղասպանությունը,Հայաստանն իր ընտրությամբ է մեկուսացվել տարածաշրջանում.Թուրքիայի խորհրդարանի նախագահ

Մոռացեք 1915 թվականի Ցեղասպանությունը,Հայաստանն իր ընտրությամբ  է մեկուսացվել  տարածաշրջանում.Թուրքիայի խորհրդարանի նախագահ«Եթե Հայաստանն իրոք ցանկանում է բարելավել իր հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա պետք է վերջ դնի, այսպես կոչված, Ցեղասպանության վերաբերյալ իր անհեթեթ պնդումներին։ Պետք է թույլ տա պատմաբաններին ուսումնասիրել պատմական փաստերը»,- հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը Եվրասիայի խորհրդարանների պատվիրակությունների համաժողովի ժամանակ, որն անցկացվել է Անթալիայում (Թուրքիա)։
Սրանով Թուրքիան փաստացի կրկին նախապայմաններ է առաջադրել Հայաստանին՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ։ Հայաստանն այս դեպքում մշտապես հանդես է գալիս առանց նախապայմանների՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացը հարաբերությունների կարգավորումից անկախ դիտարկելով։
Յըլդըրըմը նշել է, թե Հայաստանն իր ընտրությամբ մեկուսացվել է տարածաշրջանում։ Միևնույն ժամանակ, պարզ է, որ հենց Թուրքիան է իր դաշնակից Ադրբեջանի հետ փորձում մեկուսացնել Հայաստանը՝ նույնիսկ սեփական շահերը հաշվի չառնելու ճանապարհով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր