Կոտայքում բախվել են «Nissan»-ն ու «Mitsubishi»-ն, դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում          Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու       Պատերազմի դեպքում իրանցի պաշտոնյան սպառնացել է «սրբել, տանել» Ալիևի ռեժիմը, որը համագործակցել է Իսրայելի հետ 12-օրյա պատերազմում    

16 հոկ 2018 20:00

Տեսանյութ. Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց

Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում հանդես է գալիս հայտարարությամբ։ 
Այսօր՝ առավոտյան, Կառավարության նիստի ժամանակ, վարչապետը հայտարարեց, որ երեկոյան հանդես կգա կարևոր հայտարարությամբ։ 
Ենթադրվում է, որ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է ներկայացնելու։  
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուտափույթ անցկացման համար պատրաստվում է հրաժարական տալ մինչև հոկտեմբերի 16-ը, այդ դեպքում ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին կամ 10-ին:
Հիշեցնենք, որ վարչապետի հրաժարականից հետո եթե վարչապետի թեկնածու չառաջադրվի 2 անգամ, ապա Ազգային ժողովը կլուծարվի և կլինեն նոր արտահերթ ընտրություններ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր