Գեղարքունիքի մարզում։բախվել են «Ford Transit»-ը և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ», 4 զինվորական տեղափոխվել է ԲԿ          ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռին       ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր    

16 հոկ 2018 20:50

Վիետնամցու ականջում սունկ է աճել

Վիետնամցու ականջում սունկ է աճելՎիետնամցի հիվանդն ականջի ցավերից է բողոքել, և բժիշկը նրա ականջախեցում սնկեր է հայտնաբերել: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Բժիշկը նրա ականջում սև սպորներ է հայտնաբերել, իսկ մանրամասն հետազոտությունը ցույց է տվել, որ վիետնամցու ականջում սունկ կա: Բժշկի խոսքով՝ եթե նա մի փոքր ուշ դիմեր հիվանդանոց, սունկը կարող էր մեծանալ և ավերել ականջը:
Բրիտանացի բժիշկ Դևիդ Բաուլդերի խոսքով, որն ուսումնասիրել է այս դեպքը՝ կրկնակի վարակի պատճառը մեկ այլ մանրէածին հիվանդության սխալ բուժումն է: Բժիշկը հայտարարել է, որ հիվանդության հարուցիչը «սև Ասպերիգիլ» տեսակի սունկն է:
Հիվանդությունը կարելի է բուժել ականջի համար նախատեսված կաթիլներով և ականջի վակուումային մաքրմամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր