Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

20 հոկ 2018 12:00

Տեսանյութ.Ո՛չ ոստիկանները, ո՛չ Ավինյանը չեն կարող ազատ արձակել նրանց.«Լավ փաստաբաններ վարձեք»

Տեսանյութ.Ո՛չ ոստիկանները, ո՛չ Ավինյանը  չեն կարող ազատ արձակել նրանց.«Լավ փաստաբաններ վարձեք» ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը խոշտանգման կասկածանքով ձերբակալված ոստիկանների հարազատներին խորհուրդ է տալիս լավ փաստաբաններ վարձել։

Նրա խոսքով՝ պետք է քննություն լինի, որը կապացուցի ոստիկանների մեղքը կամ կարդարացնի նրանց։ Տվյալ փուլում ո՛չ ոստիկանները, ո՛չ նա չեն կարող ազատ արձակել նրանց։ Նման որոշում պետք է կայացնեն քննչական մարմինները։
Հիշեցնենք, որ խոշտանգման կասկածանքով ձերբակալված Թաթուլ Գևորգյանի, Վահագն Միքայելյանի և Սահակ Դավթյանի հարազատներն այսօր առավոտյան փակել են Երևան-Սևան մայրուղին և պահանջում են ազատ արձակել ոստիկաններին` պնդելով, որ նրանք մեղավոր չեն։
Հատուկ քննչական ծառայությունը երեկ տեղեկություն էր տարածել, ըստ որի` ձերբակալվել են Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները։
Նրանց կասկածում են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում խմբի կազմում Ա. Մ.-ին խոշտանգելու մեջ: Ա. Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայություն դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ոստիկանության Սևանի բաժնի երեք աշխատակիցներ Սևան քաղաքում գործող բուքմեյքերական ընկերության գրասենյակի մոտից իրեն տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին և ծեծի ենթարկել: Նախաքննությունը շարունակվում է:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր