Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

22 հոկ 2018 10:37

Բյուջեից ապագա թոշակ են տալիս. երիտասարդները 45 տարի հետո 3 մատի կոմբինացիա կստանան

Բյուջեից ապագա թոշակ են տալիս. երիտասարդները 45 տարի հետո 3 մատի կոմբինացիա կստանանԿառավարությունը այս 5 ամսվա ընթացքում, ըստ էության, ոչինչ չի արել։ Այս մասին Shant հեռուստաընկերության հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Հիշում եք, երբ որ մայիսին ծրագիր ներկայացրեցին այսպես կոչված ծրագիրը, իրականում ծրագիր չկար եւ ես ասում էի՝ առանց ծրագիր Կառավարությունը չի կարող աշխատել։ Դուք պատկերացրեք ներդրումների անկում եղավ 11 անգամ, բա հեղափոխություն էր, երգեր էին երգում, Սերժ Թանկյանը երգեր էր երգում, դե արի Հայսատան ներդրում արա։ Սա նրա հետեւանքն է, որ այդ համակարգչային երիտասարդությունը դուրս եկավ, հեղափոխություն արեց, հիմա էլ ասում է՝ դե ինձ պահեք»,-ասաց Հրանտ Բագրատյանը։

Նրա խոսքով, առանց այդ էլ վատ վիճակում կատարվեց «կատարյալ հիմարություն» եւ կուտակայինը 2 անգամ ավելացրեցին․ «Սա աշխարհում միակ երկիրն է, որտեղ բյուջեից ապագա թոշակ են տալիս, այսինքն՝ ծերերը թոշակավորում են երիտասարդներին, իբր թե էդ երիտասարդները իբր 45 տարի հետո պետք է փող ստանան, բայց 45 տարի հետո ոչինչ էլ չեն ստանա, 3 մատի կոմբինացիա կստանան։ Եթե այդ գումարները բյուջեից չվճարվեին հնարավոր կլիներ կենսաթոշակները բարձրացնել»։
Նախկին վարչապետի խոսքով՝ Կառավարության մյուս սուբյեկտիվ սխալը «ասֆալտին փռելն ու պատին խփելն է», որից հետո ոչ մի ներդրող չի գա երկիր։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր