Տղամարդկանց համար նրանց հանգուցյալ կանանց տեսքով սեքս-տիկնիկներ կպատրաստեն
Մեծ Բրիտանիայում սեքս տիկնիկների վարձույթի ծառայություններից մեկի սեփականատերը պատրաստվում է տիկնիկներ թողարկել տղամարդկանց համար, որոնց կանայք մահացել են: Դրանք նման կլինեն նրանց հանգուցյալ կանանց, հաղորդում է The Sun-ը:
Այդպիսի վարձույթի սեփականատեր, 34-ամյա Ջեյդ Սթենլին նշում է, որ հաճախորդները տարբեր նպատակներով են տիկնիկներ վերցնում:
Կնոջ խոսքով՝ հագուցյալ կանանց դեմքերով տիկնիկների գաղափարը նրա մոտ ծագել է այրի հաճախորդների հետ զրույցից հետո: Սթենլին որոշել է ըստ լուսանկարների տիկնիկներ պատրաստել: Բացի այդ, կարելի է ընտրել աչքերի գույնը, քաշը, ինչպես նաև խնդրել մարմնին դաջվածքներ, սպիներ և խալեր տեղադրել: Սթենլիի խոսքով՝ ծառայության նկատմամբ հետաքրքրություն կա:
Կինը հավաստում է, որ առաջիկա շաբաթների համար տիկնիկներն արդեն ամրագրված են: