Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

29 հոկ 2018 11:07

Տեսանյութ. Հայ երգչուհին ոգևորել է Հնդկաստանի վարչապետին. Բաց մի թողեք Խոր Վիրապ եկեղեցու և Արարատ լեռան հիանալի համապատկերը

Տեսանյութ. Հայ երգչուհին ոգևորել է Հնդկաստանի վարչապետին. Բաց մի թողեք Խոր Վիրապ եկեղեցու և Արարատ լեռան հիանալի համապատկերըՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կիսվել է տեսահոլովակով, որում հայ երգչուհի Մաշա Մնջոյանը կատարում է Մահաթմա Գանդիի ամենասիրած երգերից մեկը՝ հայկական երաժշտական գործիքների հնչյունների ներքո:

Նարենդրա Մոդին տեսահոլովակին կից կատարել է հետևյալ գրառումը. «Հիանալի է երգում Մաշա Մնջոյանը: Բաց մի թողեք Խոր Վիրապ եկեղեցու և Արարատ լեռան հիանալի համապատկերը: Օգտագործվել են նաև տեղական ազգային գործիքներ դուդուկն ու բլուլը»:
Երգը, որը կատարում է Մաշա Մնջոյանը, Մահաթմա Գանդիի ամենասիրած երգերից է: Մահաթմա Գանդիի ծննդյան 150 ամյա հոբելյանի կապակցությամբ՝ Հնդկաստանի կառավարությունը նախաձեռնել է աշխարհի 100-ից ավել երկրների երգիչների կողմից իրենց լեզուներով և ազգային երաժշտական գործիքներով երգի ձայնագրումը: Այդ բոլոր լեզուներով երգի կատարաումները մեկ տեսահոլովակով ցուցադրվել է Հնդկաստանի հեռուսատեսությամբ հոկտեմբերի 2-ին: Մահաթմա Գանդիի ծննդյան 150 ամյակը լրանում է 2019թ. հոկտեմբերի 2-ին: Երգի ձայնագրությունը իրականացվել է Հնդկաստանի դեսպանության հովանու ներքո:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր