Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

13 օգոս 2022 12:29

Իմ անկրկնելի դերասանուհի, ցավում եմ միակ տղայիդ կորստի համար, ով օգոստոսի 9֊ին զոհվեց, սիրտս մղկտում ա

Օգոստոսի 10-ին պատկան մարմինների կողմից հայտարարություն տարածվեց այն մասին, որ զինծառայության մեջ գտնվող մի զինվոր է մահացել։ Նա մահացել է իրեն ամրացված ինքնաձիգի կրակnցից, որը դիպել է սրտին՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածք պատճառելով զինվորին, գրում է Mediahub. am-ը։


Ինչպես պարզվում է, զինվորը դերասանուհի Մաշա Ուզունյանի տղան է եղել՝ շարքային Էրիկ Ղարսայանը։ Էրիկն ընդամենը տասնինը տարեկան էր։ Նրա ցավալի մահվանն իր հարթակում անդրադարձել է Մաշա Ուզունյանի գործընկերը՝ Արշակ Սեմիրջյանը։


Նա իր հարթակում գրել է․ «Մաշ ջան, ցավում եմ միակ տղայիդ կորստի համար, ով օգոստոսի 9֊ին զոհվեց։ Սիրտս մղկտում ա։ Էրիկին փոքր տարքից եմ ճանաչում։ Իմ աչքի առաջ մեծացավ ու դարձավ 19 տարեկան ու էլ չշարունակեց։


Ինչ էլ որ ասեմ, քեզ ոնց էլ գրկեմ ու համբուրեմ, գիտեմ, ցավդ չի փարատվելու։ Իմ անկրկնելի դերասանուհին ես դու, իմ Մաշա ջան։ Միայն խնդրում եմ մի բան․ Աստծուց չխռովես հանկարծ ու հանկարծ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր