«Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

10 նոյ 2018 16:26

Արտակ Զեյնալյանը ԱԺ ընտրություններին մասնակցելու է ռեյտինգային ցուցակով

Դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը կմասնակցի ռեյտինգային ցուցակով:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արտակ Զեյնալյանը, պատասխանելով հարցին,թե խորհրդարանական ընտրություններից հետո նոր կառավարության կազմում է լինելո՞ւ, թե՞ խորհրդարանում:
«Ես մասնակցելու եմ խորհրդարանական ընտրություններին, լինելու եմ պատգամավորի թեկնածու և արդյունքներով է որոշվելու, թե որտեղ կլինեմ: Ժողովուրդն է որոշելու ներկապնակը՝ և՛ քաղաքական, և՛ գործադիր իշխանության: Կրկնեմ՝ կուսակցականները ախոյաններ չեն, նախկին ձևաչափերը պետք է վերանան, թշնամություն և ընդդիմություն եզրույթները հոմանիշներ չեն լինելու»,- ասաց Զեյնալյանը:
Հարցին, թե որ ընտրատարածքից է մասնակցելու ընտրություններին, Արտակ Զեյնալյանն ասաց, որ այդ հարցը դեռ քննարկման փուլում է:
Հարցին, թե Զեյնալյանը կարծիքով՝ ինքը կարո՞ղ է ընդդիմություն լինել և պաշտոնավարե՞լ, Զեյնալյանն ասաց.«Ես համաձայն չեմ Ձեր հետ և չեմ բանավիճի, ուղղակի կասեմ, որ ապագա խորհրդարանի կազմը, և թե ինչ ձևավորում կստանա կառավարությունը որոշվելու է ընտրության արդյունքներով: Մենք դիրքավորվել ենք , մեր ուժը դիրքավորվել է և այդ ձևաչափով մասնակցելու ենք ընտրություններին, արդյունքը որոշելու է ժողովուրդը»:
Հարցին, թե Փաշինյանը գոհ է իր աշխատանքից, Զեյնալյանն ասաց, կարծում է, որ գոհ կլինի:
Դիտարկմանը, թե փաստաբանները դժգոհություններ ունեն, համաներման մասին օրենքից ևս դժգոհողներ կան, Արտակ Զեյնալյանն ասաց, որ դժգոհողներ միշտ էլ կլինեն, իսկ առաջիկայում ինքը հանդես կգա ամփոփիչ ասուլիսով, որի ժամանակ կներկայացնեն իրենց կատարած աշխատանքը.« Չի կարող որևէ մեկը գործել և բոլորը գոհ լինեն»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր