Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին          Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 4-ի համար    

01 նոյ 2018 10:33

«Ժամանակ».Քրեական աշխարհի հետ խնդիրներ ունեցող Շշի Մելոյին և նրա թիկնազորին «ասֆալտին են փռել»

«Ժամանակ».Քրեական աշխարհի հետ խնդիրներ ունեցող Շշի Մելոյին և նրա թիկնազորին «ասֆալտին են փռել»«Ժամանակ» թերթը գրում է.
 
«Երկուշաբթի օրը Ընտրական օրենսգրքի փոփոխություններին կողմ քվեարկելուց և խորհրդարանից դուրս գալուց հետո Թումանյան փողոցում իրավապահները ասֆալտին են փռել «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանին` Շշի Մելոյին և նրա թիկնազորին:
 
Խնդիրն այն է, որ Մանուկյանը լուրջ խնդիրներ ունի քրեական աշխարհի հետ և պարտադրված է շրջել մեծաքանակ թիկնազորով:
 
Պետությունը Մանուկյանին անվտանգության լիակատար երաշխիքներ չի կարող տալ, և մարդը ստիպված է ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը՝ անկախ նրանից, թե իշխանությունը ինչպես է վերաբերվում դրան»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր