Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը          Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները       Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

02 նոյ 2018 15:30

Ադրբեջանը առաջարկում է ՀՀ-ին փոխանակել 2 կողմում պահվող գերիներին և ձերբակալվածներին՝ «բոլորին բոլորի հետ»

Ադրբեջանը առաջարկում է ՀՀ-ին փոխանակել 2 կողմում պահվող գերիներին և ձերբակալվածներին՝ «բոլորին բոլորի հետ»Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել երկու կողմում պահվող գերիներին ու ձերբակալվածներին՝ «բոլորին բոլորի հետ» սկզբունքով: Այս մասին հայտնում է Interfax-ի ադրբեջանական ծառայությունը՝ նշելով, որ պաշտոնական Երեւանը դեռեւս չի արձագանքել:
Կայքի աղբյուրը հայտնել է, որ հայկական կողմին առաջարկվել է այդ սկզբունքը կիրառել նաեւ ապագայում:
Ադրբեջանում ներկա պահին պահվում է ՀՀ 3 քաղաքացի՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը։ Պաշտոնական Բաքուն նրանց ներկայացնում է որպես լրտեսներ ու հանցագործներ:
Հայկական կողմում պահվում են ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, ովքեր 2014թ. հուլիսին ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու, լրտեսության, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար նույն տարվա դեկտեմբերի 29-ին ԼՂՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման:
Նշվում է, որ հայկական կողմում մեկ Ադրբեջանի քաղաքացի էլ կա՝ Էլնուր Հուսեյինզադեն։ 
Արսեն Բաղդասարյանը ձերբակալվել է 2014 թվականին՝ դիվերսիայի ժամանակ, ավելի ուշ դատարանի որոշմամբ դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:
Կարեն Ղազարյանը ձերբակալվել է 2018 թվականի կեսերին, նա մեղադրվում է Ադրբեջանի դեմ հանցագործությունների կատարման մեջ, նրա գործը դեռ քննվում է:
Զավեն Կարապետյանը ձերբակալվել է 2017 թվականի հունիսին: Հայկական կողմը պնդում է, որ նա քաղաքացիական անձ է, նրա կարգավիճակը որոշելու ուղղությամբ աշխատանքները դեռ տարվում են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր