«168 ժամ». Վատ է վիճակը տարածաշրջանում.Փաշինյանին ուղղորդո՞ւմ են

Իր հերթին՝ ռուս արեւելագետ Ալեքսեյ Մալաշենկոն ասել է, թե չի հավատում, որ նման սցենար հնարավոր լինի, կամ հայկական կողմը գնա նման քայլի: Սակայն, նրա խոսքով, գուցե այդ հայտարարությունն ունի հասցեատեր՝ հաշվի առնելով գիտակցումը, թե ինչ է Միացյալ Նահանգներն ակնկալում ընդհանրապես այս տարածաշրջանից եւ Հայաստանից Իրանի ուղղությամբ:
«Ներկայիս դրությամբ մենք տեսնում ենք, որ հայտարարություններով ՀՀ վարչապետը փորձում է ցույց տալ, որ Հայաստանը բացարձակ ինքնիշխան է, որոշումներ է կայացնում՝ անկախ բոլոր գերտերություններից, սակայն ժամանակ առ ժամանակ նաեւ նման քայլերի մասին խոսակցություններ են ծավալվում, որոնք կարող են դիտարկվել՝ որպես այս կամ այն երկրին հաճո քայլ: Բայց դրա իրատեսականությանը հավատալը բարդ է, քանի որ Հայաստանն արդեն իսկ շրջափակման մեջ է եւ մշտապես փորձել է իր երկու հարեւանների հետ դրական հարաբերությունների հունը պահել»,- ասել է նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում