Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

05 նոյ 2018 21:10

10 մթերք, որոնք կօգնեն երիտասարդ տեսք ունենալ

Բրոկոլի: Այն, որ առողջ քունը բարերար ազդեցություն է ունենում կնոջ արտաքինի վրա, անվիճելի է: Անքնության դեմ կօգնի պայքարել բրոկոլին: 70 գրամ բրոկոլին պարունակում է վիտամին C-ի անհրաժեշտ չափաբաժնի 1/3-ը: Այն ուժեղ հակաօքսիդանտ է և բարձրացնում է իմունիտետը:
Կակաո: Կակաոն բարերար ազդեցություն է թողնում անոթների, սրտի վրա և բարելավում է արյան շրջանառությունը:
Նարինջ: Նարինջը վիտամին C-ից բացի պարունակում է նաև կոլագեն, որն օգնում է մաշկը ձիգ պահել:
Ձուկ: Ձուկը պարունակում է omega-3, որը կարող է կանխել քաղցկեղը և տարբեր բորբոքումներ: Հետազոտությունները ցույց են տվել, որ ձուկ նախընտրող մարդիկ ավելի քիչ են հակված փսորիազ ունենալուն:
Սպանախ: Սպանախը պարունակում է A վիտամին, որը նպաստում է մարսողության համակարգի աշխատանքի բարելավմանը:
Քաղցր կարտոֆիլ: Այս մթերքը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին A և հանքանյութեր, որոնք նպաստում են կոլագենի արտադրմանը:
Լոբազգիներ: Յուրաքանչյուր մարդու օրգանիզմ սպիտակուցի կարիք ունի, քանի որ այն օգնում է մկանները պահել տոնուսի մեջ: Եթե դուք բուսակեր եք կամ ինչ-ինչ պատճառներով չեք կարողանում միս ուտել, ապա օգտագործեք լոբազգիներ:
Հավ: Հավը հարուստ է ցինկով և սելենիումով, որոնք բարելավում են հորմոնների մակարդակը և արտադրում կոլագեն: Պետք է ջանալ օգտագործել տնական հավ:
Կանաչ թեյ: Սուրճը փոխարինեք կանաչ թեյով, քանի որ այն խոնավացնում է մաշկը և բարելավում նյութափոխանակությունը: Այն ունի նաև հակաբորբոքային ազդեցություն, նվազեցնում է խոլեստերինի քանակը, փոքրացնոմ շաքարախտի զարգացման վտանգը: Օրական չորս բաժակ թեյը օգնում է ազատվել 80 կալորիայից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր